«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սյունիքի վտանգման կապակցությամբ

Սյունիքի վտանգման կապակցությամբ
17.09.2023 | 08:15

Կարծիք կա, որ ԱՄՆ-ին շտապ պետք է Սյունիքը, այսինքն, Սյունիքը տալիս են թուրքերին, հետո ինչ-որ անիմաստ Մինսկի խմբեր կստեղծվեն, տասնյակ տարիներով կբանակցեն և այլն, և այլն:

Ինչու՞ է պետք Սյունիքը ամերիկացիերին և ինչու՞ հենց հիմա:

Պատասխանը Թայվանում է, որտեղ 2024-ի հունվարին կայանալու են նախագահական ընտրություններ: Հակիրճ նկարագրեմ Թայվանում տիրող իրավիճակը: ՈՒրեմն, երկու կուսակցություն կա՝ Գոմինդանը և Դեմոկրատական պրոգրեսիվը, որն այժմ իշխում է: Անցած տարի Գոմինդանը հաղթեց ՏԻՄ ընտրություններում, այսինքն, մեծ է հնարավորությունը, որ կհաղթի նաև համապետականում:

Գոմինդանը կողմ է Չինաստանի հետ վերամիավորվելուն, Դեմոկրատական Պրոգրեսիվը, որը ամերիկացիք հիմնեցին 1986-ին, կտրուկ դեմ է:

Ավելին, նրանք իրենց ծրագրերում նաև նախատեսում են հրաժարվել չինական ինքնությունից:

Այսինքն, լեզուն կդառնա թայվաներեն, պետությունը կկոչվի Թայվանի Հանրապետություն, ազգն էլ կանվանվի թայվանցիներ:

Հիմա, եթե հանկարծ գալիք հունվարին հաղթի այսօր իշխող ամերիկյան ուժը, կամ ընտրությունները կեղծեն՝ թույլ չտալով Գոմինդանին վերցնել իշխանությունը, Սի Ցզինպինը պարտավոր է դիմել ռազմական ուժի:

Բայց «եթե»-ներով չխոսենք. Ամերիկացիք թույլ չեն տա Գոմինդանի հաղթանակը, քանի որ կզրկվեն Թայվանից: Նշանակում է՝ պատերազմն անխուսափելի է:

Իսկ ի՞նչ են անելու ամերիկացիները, բացի Թայվանին ռազմական օգնություն տրամադրելուց: Գուցե և կոնվենցիոնալ պատերազմի մեջ մտնեն չինացիների հետ՝ օվկիանոսում: Բայց դա էլ քիչ է:

Ամերիկայում քննարկվում է ույղուրների մարզը պայթեցնելու օպերացիան:

Հիշեցնեմ, որ այնտեղ ապրում է 40-50 միլիոն մահմեդական ույղուր՝ թյուրքական ցեղատեսակ, որի համար միշտ անհանգստանում են Էրդողան էֆենդին և ամերիկյան բոլոր գործիչները:

Ապստամբություն կազմակերպելու համար շատ բան պետք չէ՝ պետք է ընդամենը զինել պոտենցիալ ապստամբներին, որոնք իրենց սեփական պետությունն են ուզում:

Բայց ո՞նց նրանց զենք հասցնել:

Իհարկե, հայկական Սյունիքով, որը միակ ճանապարհն է:

Այսինքն, ապագա ապստամբների համար զենքը Միջերկրական ծովով կգա Թուրքիա, այնտեղից Նախիջևանով և Սյունիքով կտեղափոխվի Ադրբեջան, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիա և Ղազախստան, որը սահմանակից է ույղուրական մարզին: Պետական սահմանն էլ գրեթե բաց է՝ չկան ինչ-որ պատնեշներ, փշալարեր և այլն:

Այդ իսկ պատճառով ամերիկացիք հաբռգել են արդեն Ղազախստանում, հակառուսական քարոզի համար ֆանտաստիկ գումարներ են ծախսվում, նախագահ Տոկաևն էլ, մեղմ ասած, բազմավեկտոր գործիչ է, այլ կերպ ասած՝ ամերիկյան պատանդ:

Եվ այդ պատճառով Ալիև էֆենդին փաշինյան նիկոլի հետ կապիկություն է անում սահմանում, որի նպատակը Սյունիքի օկուպացիան և հայաթափումն է:

Դե, ի՞նչ արած, ույղուրներին զենք է պետք, բոլորին Թուրան է պետք, Սյունիքն ի՞նչ է, որ չզոհաբերվի, իսկ եթե այդպիսին է ամերիկյան կամքը, փաշինյան նիկոլը ո՞նց կարող է չմասնակցել դրա իրագործմանը:

Այսինքն, Հայաստանի գոյատևման հարցն է չոքել մեր դուռը: Բառի ամենաբուն իմաստով: փաշինյան նիկոլի և ողջ գրանտակերական գործակալական ցանցի տապալումը ազգային փրկության միակ երաշխիքն է: Իհարկե, պատերազմին անտարբեր չեն մնա Ռուսաստանը, Իրանը, ինչպես և Չինաստանը: Բայց եթե երկու օրում սրանք կարողացան Սյունիքը կտրել Հայաստանից և հայաթափել, պատկերացնու՞մ եք, թե գործը ուր կհասնի:

Ինչևէ, նոր հայ-ադրբեջանական պատերազմը հանուն ամերիկյան շահերի ընդամենը ժամանակի, գուցե և հաշված օրերի հարց է:

Մինչև 2024-ի հունվար՝ Թայվանի ընտրություններ, չորս ամիս է մնացել, այլ կերպ ասած, ամերիկացիք ժամանակ չունեն, նրանք պարտավոր են շտապել: Մնում է հասկանանք, թե իրեն տաղանդավոր համարող հայ ժողովուրդն ինչ է հակադրելու թուրք-ամերիկյան հերթական կործանարար պրոյեկտին…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ