Արևմուտքը ՀՀ-ին հրավիրում է ՆԱՏՕ:
Արևմուտքը Վրաստանին հրավիրում էր ՆԱՏՕ:
Արևմուտքը Ուկրաինային հրավիրում էր ՆԱՏՕ:
ՆԱՏՕ-ից զրո գիտելիք ու պատկերացում ունեցողը միայն նման օրակարգին լուրջ կվերաբերվի՝ դրա իրականացման հեռանկարի մասով:
Ու քանի որ անգրագետ լինելը վաղուց մոդայիկ է, մրցունակ, թրենդային, իսկ դա հատկապես երևում է ՖԲ-ում գեոպոլիտիկ-ռազմավարական վերլուծություններից, ապա շուտով սպասենք անգրագիտության մաստեր կլասների՝ а-ля ,,Запад нам поможет,,:
Իրականում նման հայտարարությունը խիստ սպասելի էր՝ ՌԴ-ի արձագանքի մասով, 102-ը ՀՀ-ից դուրս բերելու հնարավորության մասով և ՌԴ-ին ռեգիոնից դուրս մղելու մասով:
Արևմուտքը մեզ նման failure states-ի միջոցով իր հարցերն է լուծում ու փորձում թուլացնել ՌԴ-ին: Սակայն հարց է՝ դրանից հետո ՌԴ-ն թուլանու՞մ, թե՞ էլ ավելի ազդեցիկ է դառնում տեղերում: Ամեն դեպքում, մեկ բան հստակ է՝ այն պետությունները, որ գործիքի հանձնառություն են որդեգրել, «ռասխոդ» են լինում:
Իսկ արդյունքում մնալու է անապատ, ավերակներ, գաղթ ու պետականազրկում, որից հետո այդ երկրները աղերսելու են ռեգիոնալ որևէ կենտրոնի՝ իր հովանու տակ վերցնել իրենց:
Էս գրածս լավ հիշեք, ու երբ գրում էի՝ քաղաքային մարտերի մարտավարություն ուսումնասիրեք, իզուր չէի ասում. Ցավոք, չի բացառվում, որ էդ օրն էլ գա, չէ՞ որ կա արդեն երկու փաստացի օրինակ:
Է՛ս է:
Ալեն Ղևոնդյան