«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առևանգում ադրբեջանական ձևով

Առևանգում ադրբեջանական ձևով
29.08.2023 | 11:11

Մարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ:

Ա´յն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:

Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ:

Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու:

Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:

Կապիտուլյանտն իր «խաղաղության կեղծ օրակարգով» փակուղի է մտցրել Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքացիների պսշտպանվածությունն ու կենսական անվտանգությունը:

Չի բացառվում նաև, որ անպաշտպանության այս մթնոլորտը Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի առիթ տա: Տարրական անվտանգությունից զրկված մարդու հետ ասֆալտից, «նախկիններից» կամ չնչին ավելացված թոշակից խոսելն այս իրավիճակում` առնվազն անբարոյականություն է:

Հիմա կասեք ընդդիմության ներկայացուցիչները «յոթ երգ գիտեն` յոթն էլ իշխանափոխության մասին է»: Հավատացեք` այլընտրանք չկա. դա է իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը:

Ադրբեջանը միայն ուժի, համարժեք պատասխան գործողությունների, միջազգային և այլ ճնշումների լեզուն է հասկանում: Այնինչ` Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը, ոչ միայն ոչինչ չի անում, որպեսզի կասեցնի, այլև նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Իրեն հարգող իշխանությունը` իր պատկան կառույցներով ու միջազգային այլ մեխանիզմներով արդեն իսկ պատասխան օպերացիաներ իրականացրած կլիներ:

Դիտվել է՝ 3409

Մեկնաբանություններ