«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այնպես են խոսում, ասես փողոցի շներն են Արցախը հանձնել, երկիրը վերածել քաոսի, 120 000 հոգու էլ գերի թողել

Այնպես են խոսում, ասես փողոցի շներն են   Արցախը հանձնել, երկիրը վերածել քաոսի, 120 000 հոգու էլ գերի թողել
25.08.2023 | 08:50

Հստակ ու պարզ է` ո՛վ էլ լինի Երևանի քաղաքապետ, բոլոր թեկնածուներից ո՛ր մեկն էլ լինի, լավ ու վատ թիմով, պրոֆեսիոնալներով, թե սկսնակներով, Երևանը զարգանալու է, ու զարգանալու է նույն տեմպով, մաքսիմում ± 10 % տատանում կարող է լինել և հասկանում ենք, որ մաքսիմումով կզարգանա հենց իշխանական թեկնածուի ընտրվելու դեպքում, դա միգուցե տհաճ, բայց անհերքելի փաստ է:

Բոլոր թեկնածուներն էլ ծախսում են գումարներ. տարատեսակ բուկլետներ, պրոֆեսիոնալ հոլովակներ, դրամահավաքների համար վարձակալվող տարածքներ, ավտոբուսներ, մայկաներ ու կեպիներ ու այդպես շարունակ:

Հետո՞:

Փողերը ծախսում են, ժպտում, խոնարհաբար բոլորին բարևում, էնպիսի հոգատարությամբ են լսում ամեն մի քաղաքացու, մի էնպիսի ինքնավստահությամբ են խոստումներ տալիս, կարծես թե շատ են տարբերվում իրարից:

Հարգելինե՛րս, դուք միայն մի բանով կարող եք տարբերվել Ավինյան Տիգրանից ու իր թիմից, մեկդ մյուսից` հայրենասիրությամբ, Արցախով ու արցախցու օրվա հացով իրապես մտահոգվելով:

Մեզ, որպես ընտրողի, տարածքի կոմունալ-տնտեսական հարցերով զբաղվող կառավարիչ պետք չի, մեզ էս իշխանությանը հակակշիռ, հայրենասեր ուժ է պետք, ում մեր քվեով պատրաստ ենք տալ բավական մեծ լիազորություններ:

Արցախի մանկապարտեզներում հաց չկա, դուք այստեղ կլիպ եք նկարում, երգում, փողոցներում բուկլետ բաժանում, ծախսում ու ծախսում, ու ուզում եք ձեզ հավատա՞նք:

Արցախյան հարցի ցանկացած փոփոխություն, ցանկացած, ենթադրում է մեծ ծախսեր, մեծ ռեսուրսներ, գումար, վառելիք, զենք...

Լա՛վ, ինչո՞վ են բոլոր թեկնածուները տարբերվում կառավարությունից, երբ մեր հայրենիքը պաշարված է, մեր ազգը գերի է, իսկ նրանք միլիոնավոր դոլարների համերգներ են կազմակերպում:

Արդյոք նույնը չե՞ն անում քաղաքապետի թեկնածուները:

Մեր քաղաքացիները, ում 30 տարուց ավելի, բոլորը, նախկիններն էլ, նախկինի նախկիններն էլ, սրանք էլ, ընտրությունից ընտրություն եկել շոյել` ընտրվելուց հետո բամփել են, այնպիսի պահանջատեր հայացքով են դիմավորում, շփվում, ջրամատակարարումից, զիբիլից ու շներից խոսում, ոնց որ փողոցի շներն են

Արցախը հանձնել, երկիրը վերածել քաոսի, 120 000 հոգու էլ գերի թողել:

Ցանկացած քաղաքացի, ցանկացած միտինգավորի հանդիպելիս պիտի Արցախի մասին հարցնի, մյուս բոլոր հարցերն ուղղակի ամոթ են:

Նշան ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ