«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քաղաքակիրթ վարքագիծը չի վերաբերում այս պատուհաս իշխանությանը

Քաղաքակիրթ վարքագիծը չի վերաբերում այս պատուհաս իշխանությանը
16.08.2023 | 08:02

Ի՞նչ պետք է անի քաղաքական գործիչը, որ հրաժարական տա իր պաշտոնից, համարվի ձախողված:

Կայացած երկրներում քիչ թե շատ պարզ է: Օրինակ՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ են հրաժարական տվել նախընտրական լուրջ խոստումներ չիրականացնելու համար, կոռուպցիայի մեջ մեղադրվելու , ընտանիքի անդամներից մեկի արտասահմանյան բանկային հաշիվ ունենալու (օրենքով արգելված), օֆշորային սկանդալների, սեռական բնույթի մեղադրանքի և այլ պատճառովներով:

Իսկ ի՞նչ ունենք մենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու նրա թիմը.

1. Երկու կատաստրոֆիկ ձախողած պատերազմ՝ 44 օրյա Արցախյան և 2022թ. սեպտեմբերի 13-15

2. Հազարավոր զոհեր պատերազմի ընթացքում

3. Գերիներ թշնամու մոտ

4. Հսկայական տարածքային կորուստ ՀՀ-ից և Արցախից

5. Արցախի բլոկադա, 120.000 հայի սովամատնում և այլ ֆատալ ռիսկեր

6. Բանակի կազմաքանդում

7. Բացարձակ ձախողած պայքար Covid-ի դեմ. Արդյունքում՝ 8600-ից ավել մահ և միլիոնավոր $-ների մսխում

8. Տասնյակ զոհեր ոչ ռազմական գործողությունների արդյունքում՝ հրդեհ զորամասում, պայթյուն «Սուրմալու» շուկայում, քաղաքացու վրաերթ և փախուստ դեպքի վայրից

9. Պետական պարտքի աննախադեպ աճ՝ մոտ 11մլրդ $

(այսինքն, ՔՊ կոչվող խմբակն իր կառավարման ամեն տարում ավելացրել է պետական պարտքը մոտ 1 մլրդ $-ով. 2018թ.՝ 6.5 մլրդ $ էր):

10. «Մեկ անձից գնումների» չտեսնված աճ՝ կոռուպցիոն լրջագույն ռիսկեր

11. Տարբեր կոռուպցիոն սկանդալներ՝ պաշտոնյաների ընտանեկան վայելքներ կղզիներում, ոչ գործնական ճանապարհորդություններ աշխարհով մեկ պետբյուջեի հաշվին, բնակարանների ձեռքբերում, վերանորոգումներ,շոփինգներ

12. Պետական ինստիտուտների քայքայում

13. Հանցագործության աննախադեպ աճ՝ սպանություններ, թմրանյութեր

14. Բազաթիվ չիրականացված նախընտրական խոստումներ՝ ստեր, ստեր, ստեր

Թվարկումը երկար կարելի է շարունակել: Բայց միայն առաջին կետը բավարար է, որ երկրի առաջին դեմք հանդիսացող պաշտոնյան հրաժարական տար, կանգներ դատարանի առջև և, իհարկե,ավարտեր քաղաքական կարիերան:

Նորանկախ Հայաստանը երբևէ չի ունեցել նման ձախողված ղեկավար և քաղաքական թիմ՝ իշխանության ղեկին:

Իսկ ի՞նչ ավել բան պետք է լինի, որ իշխանությունը կամավոր հրաժարական տա:

Ինչպես տեսնում եք, նման քաղաքակիրթ վարքագիծը չի վերաբերում այս պատուհաս իշխանությանը:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ