«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարտական գործողություններում ավելի ու ավելի են ներգրավվելու կոմերցիոն կառույցները

Մարտական գործողություններում ավելի ու ավելի են ներգրավվելու կոմերցիոն կառույցները
10.08.2023 | 12:22

Ըստ The Economist-ի՝ ժամանակակից ու ապագա պատերազմներն ունենալու են 3 հիմնական հատկություն։

1.Մարտական գործողությունները լինելու են ամբողջովին թափանցիկ, և նոր մարտական կանոնադրությունները պետք է գրվեն այս իրողությունից ելնելով։

Իհարկե, մեր բանակն էլ է ձեռք բերում տարբեր տեսակի ԱԹՍ-ներ և ստատիկ տեսախցիկներ, բայց չի լուծվում 3 հիմնական խնդիր. չկա ներդրվող տեխնոլոգիաների ունիֆիկացիա, չկա ընդհանուր կառավարման համակարգ, մշակված չեն կիրառման կանոնադրությունները. ով ինչպես հարմար է գտնում, այդպես էլ կիրառում է։

2. Մարտական գործողություններում ավելի ու ավելի են ներգրավվելու կոմերցիոն կառույցները։

ArtsakhX-ը սրա վառ օրինակն է. հուսով ենք` ՊՆ-ն գիտակից կգտնվի ու մի օր նման համակարգ իր մոտ կտեղադրի։ Սա կարող է լավ սկիզբ լինել ընդհանուր կորպորատիվ տեխնոլոգիական ոլորտի` դեպի պաշտպանական ոլորտ ներթափանցման համար, իսկ այստեղ կուտակված պոտենցիալը հսկայական է։

3. Չնայած արհեստական բանականության դարին՝ միևնույն է, մարտական գործողությունների համար անհրաժեշտ է լինելու ներգրավել մեծ քանակի մարդկային ռեսուրս։

Երբեմնի Հայոց 60.000-անոց բանակից թողել են մոտ 35.000-ը, որը կրիտիկական քիչ է մեր առջև կանգնած խնդիրները լուծելու համար։ Ունենք դիրքեր, որտեղ ընդամենը 5-7 հոգով են հերթապահում։ Սա ուղղակի հանցագործություն է մեր տղաների նկատմամբ։ Եվ այս թեմայով նույնիսկ ֆլեշմոբ անող չկա։ Բոլորը իրենց միայն աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ են համարում, և նման «ստից» հարցերով չեն հետաքրքրվում։ Վերացական հարց լինի՝ ինչպես ձուկը ջրում լողան, առարկայականը թողնում են «ցածր ինտելեկտ» ունեցողներին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ