«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատերազմը շատ իրական է, Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է դրան

Պատերազմը շատ իրական է, Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է դրան
26.07.2023 | 07:52

Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում, և դա լինելու է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի դեմ։

Ադրբեջանում հասկացել են, որ հայ ազգը թույլ չի տալիս Հայաստանի իշխանությանը հանձնել ամբողջ Արցախը և հոշոտել Հայաստանի սահմանները, ուստի Ադրբեջանը մտադրված է կրկնել 2022-ի սեպտեմբերի սցենարը' լայնածավալ հարձակում իրականացնել Հայաստանի առաջնագծի ամբողջ երկայնքով, այս անգամ՝ նաև Տավուշի ուղղությամբ, իսկ Արցախում տեղային հարվածներ հասցնել Արցախի ՊԲ-ին։

Դրա նախապատրաստման համար Իլհամ Ալիևը օրերս Շուշիում ասուլիս տվեց միջազգային լրատվամիջոցների համար ու ստեղծեց տեղեկատվական առիթ։ Չմոռացավ նաև ռուսներին մեղադրել։

Էրդողանն էլ հստակ ասաց, որ ռուսները մինչև 2025 թվականը պետք է դուրս գան Արցախից, ինչին կոշտ պատասխանեցին ռուսները, թե Թուրքիան կապ չունի այս ամենի հետ։ Ռուս-թուրքական հարաբերությունները տնտեսական ու քաղաքական մակարդակում լարված են, ինչը կարող է մեծ բախման բերել նաև մեզ մոտ։

Ի՞նչ անել։

1. Անհրաժեշտ է արագ թափով կահավորել Արցախի ու Հայաստանի ամբողջ առաջնագիծը, հնարավորինս քողարկել խրամատները' թշնամու բայրաքթարների համար անտեսանելի մնալու համար։ Դա կոտրում է թշնամու հարձակման շղթայի մեկ օղակը և թուլացնում նրան։

2. Վարդենիսի, Տավուշի, Ջերմուկի, Սյունիքի առաջնագծային բնակավայրերի մարդկանց արագ սովորեցնել պատսպարվելու միջոցները, իսկ մարտունակ բնակիչներին զենք կցել։

3. Արցախի բնակիչները զենք ունեն, կռվել էլ գիտեն, բայց անհրաժեշտ է հնարավորինս արագ հարձակողական տակտիկա մշակել, քանի որ թշնամու հնարավոր տեղային ագրեսիան կարող է օգտագործվել թշնամուց տարածքներ ազատագրելու համար։ Արցախում կյանքը հնարավոր է տարածքների ազատագրումով։

4. Արցախում պաշտոնապես ծանուցել ռուսական խաղաղապահ զորքին, որ Ադրբեջանի հնարավոր հարձակման պարագայում նրանք պարտավոր են ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը իրենց տներում։ Եթե խաղաղապահները այդ գործը անեն, Արցախի զորքը կպահի առաջնագիծը։

5. Հայաստանում միավորել ընդդիմադիր ուժերին ու նրանց հետևորդներին' թույլ չտալու Նիկոլի կողմից նոր կործանարար զիջումներ։ Ադրբեջանի կողմից առաջին իսկ կրակոցի դեպքում Նիկոլը պատրաստակամություն է հայտնելու հանձնել նոր տարածքներ, այդ թվում՝ Ալիևի ուզած Տիգրանաշենը (Քյարքի), Տավուշի Վերին Ոսկեպարը, Կիրանցի մեծ մասը, Բաղանիսի մեծ մասը, Ազատամուտի և Կայանի միջև ընկած տարածքը։

Պատերազմը շատ իրական է, Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է դրան, իսկ մենք, վախենալու կամ ինքներս մեզ խաբելու փոխարեն, պիտի պատրաստվենք դիմայակելու և առաջ գնալու։

2023-ի մայիսին հաջող փորձ ունեցանք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ