«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սա մի շղթա է, որը ձևավորվել է մեր երկրից դուրս

Սա մի շղթա է, որը ձևավորվել է մեր երկրից դուրս
06.07.2023 | 23:16

Սպառողական հասարակության և քաղաքական ազգի մեջ կա կոնցեպտուալ տարբերություն: Մի պարագայում դու սպառում ես կամ մտածում ես սպառել քաղաքական առաջարկը՝ լավ կամ վատ ուսումնասիրելով այն, մյուս պարագայում ինքդ ես դառնում այն քաղաքական գերակայությունների կրողն ու ռետրանսլիատորը, որոնք քեզ և երկրիդ համար կարևոր և սկզբունքային են:

Այսօր մեր հասարակության մի մասը, որն ապրում և ապրելու է այս երկրում, առայժմ ազգային գերակայությունների սկզբունքներին վերաբերվում է սովորական սպառողի, գնորդի հոգեբանությամբ, ով կամ կգնի ու կսպառի այն կամ այլ բան կգնի, որն ավելի մատչելի է, հեշտ և հրապուրիչ, հետո ընկալելով, որ մատչելին և հեշտը անորակ էին և վնասակար: Ժամանակը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում ընտրության հարց այլևս չկա, այլ կա գոյության հարց և գոյության երկու ճանապարհ:

1. Ընդունել գոյության սպառնալիքն ու դիմակայել: Պայքարել պատվով, խելքով, պատերազմով: Պատերազմից կարելի է խուսափել: Պատերազմից պետք է վախենալ՝ հասկանալով գինը: Պատերազմի կարելի է գործը չհասցնել: Բայց մեզ պարտադրվածը լոկ պատերազմ չէ, որից կարելի է խուսափել, և մեզ առաջարկվող «հանձնվելը» խուսափում չէ: Մեզ պարտադրվածը հայրենական պատերազմ է, որի այլընտրանքը ոչ թե խաղաղությունն է, այլ դանդաղ վերացումը: Հայրենական պատերազմից ո՛չ խուսափել է հնարավոր, ո՛չ վախենալ է պետք, ո՛չ էլ չգնալու հնարավորություն կա, որովհետև հայրենական պատերազմն այլընտրանք չունի. Կա՛մ կռվում ես հողիդ, տանդ, սերնդիդ, ծնողներիդ, ընտանիքիդ, երկրիդ, կերպիդ ու տեսակիդ պահպանման համար, կա՛մ այդ ամենը վերանում է:

2. Ազատվել քաղաքական պատանդի կարգավիճակից:

Մենք ու մեր երկիրը պատանդի կարգավիճակում ենք: Սա մի շղթա է, որը ձևավորվել է մեր երկրից դուրս, հետո շրջապատել երկիրը և փակվել, իսկ շղթայի փականն ու բանալիները երկրից դուրս են, բայց այդ շղթայի անձեռնմխելիության համար այն դրսից կապողները ունեն ներսում պատասխանատու, ում շատ հեշտ կառավարում և ուղղորդում են: Կարելի է ասել, որ նույնիսկ կապողներն են զարմացած այդ ներսի պատասխանատուի ՕԳԳ-ից, որը քանդ ու քարափ է անում ներսում ամեն բան, բացի երկրի պատանդառուի շղթաներից: Ավելին, այդ շղթաներն ու պատասխանատուն այնքան են հարազատացել և միահյուսվել, որ, թե՛ սպառողական հասարակության, և թե՛ քաղաքական ազգի շահերին հակասում են ամբողջությամբ: Չլինի պատասխանատուն, չի լինի նաև շղթան:

Թե՛ շղթան, թե՛ շղթան գցողը, թե՛ շղթայի անվտանգության պատասխանատուն մեկ և նույն խնդիրն են և ենթակա են լուծման թե՛ սպառողական հասարակության ներկայացուցիչների, և թե՛ քաղաքական ազգի ներկայացուցիչների կողմից, իսկ պատասխանատուն ոչ առաջինին, ոչ էլ առավել ևս երկրորդին իր պատկերացումների և հավատամքի շրջանակներում չի կարողանում այլևս տեղավորել:

P.S. Համոզված եղեք, որ երկրում բան է փոխվել, և դա առաջինը սկսել է զգալ շղթայի պատասխանատուն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ