«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տապանաքար են դնում հայոց պետականության վրա

Տապանաքար են դնում հայոց պետականության վրա
04.07.2023 | 22:32

Նիկոլը շատ փայլուն կիրառում է «օվերտոնի պատուհանը»։ Բայց հատկանշական է, որ սրա «օվերտոնները» երկարաժամկետ էֆեկտով են աշխատում։

Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։

Ինքը թեզը տիրաժավորում է, ու դրա մասին մի 4-5 ամիս անընդհատ խոսում, դրանից հետո «սաստավին է խոդի» տալիս, սրանք մտնում են` սկսում են թեման «խուրդել»։

Հետո տվյալ թեման օրակարգում դառնում է առաջնային, իսկ հաջորդ քայլով՝ արդեն իրականություն։

Բոլորս էլ գիտենք, որ դա «Արցախ» չի ասում ու արդեն մոտավորապես 2 տարի էդ վիճակն է, անընդհատ «ԼՂ», «ԼՂ հայություն» և այլն:

Սրա հետ մարդիկ աստիճանաբար սկսեցին ենթագիտակցորեն համակերպվել։

Հետո մի 4 ամիս առաջ հրապարակ նետեց՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» թեզ կոչվածը, ամեն ինչը լղոզելով ու հարցերին անուղղակի պատասխանելով։

Էդ փուլն էլ անցավ, ու սկսեց քիչ-քիչ, «պորցիաներով» խոսել, որ այո, էդ 86 600 կոչվածի մեջ Արցախն էլ է մտնում։

Հետո սկսվեց էս ամեն ինչը պնդել, բաց տեքստով խոսել, ու քննիչ հանձնաժողովի բարբաջանքի ժամանակ «մուննաթով» սկսեց խոսել «դե լուծող էիք՝ լուծեիք, մեզ էլ սենց կրակը չգցեիք», կամ, որ նշեց, թե «հենց եկա իշխանության, սկսեցին ասել, թե եկել է հողերը հանձնելու»։

Էս արդեն իր համար կաղապարներից վերջնական ազատվել էր, արդեն էլ «կռուտիտ» լինելու ու մանևերելու թեմա չկար, ամեն ինչ ասված էր։

Երեկվանից արդեն «սաստավին» թեմայի մեջ է գցել:

Էն մարիակարապետյանները, աղազարյանները սկսեցին խոսել, թե հա՝ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»։

Վստահ եմ, որ առաջիկա օրերին ավելի «խոշոր կալիբրներ» կսկսեն թեման «խուրդել» ու օվերտոնով էլի երկերաժամկետ մարդկանց ուղեղը լվանալ։

Փաստորեն հասել ենք նրան, որ մարդիկ առօրյա դիսկուրսում նախ տևական ժամանակ լսում են հակահայ թեզեր, մի քիչ ըմբոստանում ու հետո հարմարվում դրա հետ, իսկ ադրբեջանցիք ոգևորված էս ամեն ինչը տիրաժավորում են իրենց հարթակներում ու հրճվում։

Ազգություն ու հայկականության հետ ոչ մի աղերս չուենցող խունտան հասնում է իր վերջնանպատակին՝ տապանաքար դնելով հայ պետականության վրա։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ