«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի կողմից Վաշինգտոնում բանակցությունները չդադարեցնելը՝ Ադրբեջանի ագրեսիայի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնում-2

Հայաստանի կողմից Վաշինգտոնում բանակցությունները չդադարեցնելը՝  Ադրբեջանի ագրեսիայի  խրախուսում և միջազգային մակարդակով արտոնում-2
30.06.2023 | 20:18

ՀԵՆՑ ՍԱ՛ ԷԼ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ

(սկիզբը` այստեղ)

Նիկոլի էմիսարը՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը (գործակալ Օմեգա, հանրային միջավայրում հայտնի է նաև որպես Արաբատ Միրզոև Սամվելօղլի. բազմաթիվ հղումներից ընդամենը մեկը ) և վաշինգտոնյան բանակցություններում նրա պատվիրակությունն արհամարհելով, անտեսելով բանակցություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկ առավոտվա (28.06.2023 թ.-irates.am) հայտարարությամբ իրենց ուղղված կոչ-հորդորը, ըստ էության, պահանջը, բանակցությունները, ցավոք, շարունակել են:

Իսկ այդ պահանջը, ինչպես արդեն հայտնի է, հետևյալն է՝ «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի Հանրապետության սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»:

Արցախի ԱԺ-ն նաև զգուշացրել էր. «Հակառակ պարագայում՝ բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնում»:

ԱՄՆ պետքարտուղարությունից ավելի վաղ էլ հայտնել էին, որ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը:

Եվ ահա դրա նոր հաստատումը.

«Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն ազդել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա». այս մասին, Politik.am-ի տեղեկացմամբ , ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը:

Նա նշել է, որ ամեն ինչ կշարունակվի ընթանալ նախատեսվածի պես:

Միրզոյանի ու նրան ղեկավարողի՝ Հայաստանի, Արցախի, հայերիս

թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի համար կարևորը, իհարկե, ԱՄՆ պետքարտուղարության ցանկությունը, կամքն է, և ոչ թե Արցախի Ազգային ժողովի պահանջը:

Ընդգծում ենք, որ վաշինգտոնյան, ինչպես նաև դրան Արևմուտքում նախորդած բանակցությունները, որոնց հիմքում Արցախի Հանրապետության գոյության բացառումն է և Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածք ճանաչելը, մեզ տանելու են ոչ թե դեպի խաղաղություն, այլ դեպի պատերազմ, ինչը նախկինում բացատրել, հիմնավորել ենք և առաջիկայում դարձյալ հանգամանորեն կհիմնավորենք:

Նիկոլի խոսքով՝ չնայած Ադրբեջանը կրակում է, բայց Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Այս մասին նա, ժողովրդին ավանակի կամ ապուշի տեղ դնելով և անպատժելիությունից լկտիացած, ասել է կառավարության այսօրվա (29.06.20232 թ.-irates.am) նիստում:

Ադրբեջանը, անկախ բանակցային կապիկությունների ընթացքում ասվածից, շատ լավ հասկանալով ու շատ ճիշտ գնահատելով Միրզոյանի ու Նիկոլի կողմից իր ագրեսիվ պահվածքի խրախուսումը և միջազգային մակարդակով արտոնումը, մեզանից չորս, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, 5 զոհ խլած հունիսի 28-ի իր ագրեսիայից հետո պատրաստվում է Արցախի դեմ մի նոր ագրեսիայի: Այդ մասին հուշում է նաև այն, որ նոր ագրեսիայի համար քաղաքական հենք նախապատրաստելու, առաջիկա ագրեսիան արդարացնելու նպատակով, Ադրբեջանը, ինչպես նախորդած դեպքերում, ծանոթ ու հայտնի ձեռագրով տեղեկատվական հերթական կեղծիքն է ասպարեզ նետել:

Ինչպես այսօր առավոտյան տեղեկացրեց Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը, «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։

Ադրբեջանի ՊՆ տարածած այս կեղծ տեղեկությանը ժամեր անց հաջորդել է թշնամու կողմից, 2020 թ. նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորության խախտմամբ, հրադադարի ռեժիմի հերթական խախտումը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, «Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»։

Կարճ ժամանակ անց Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակեց մի նոր հաղորդագրություն Ադրբեջանի ԶՈՒ հերթական ագրեսիայի վերաբերյալ: Դրանում մասնավորապես նշված է.

«Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:

Նկատենք՝ երկու դեպքում էլ հայկական կողմում զուտ բարեբախտությամբ է, որ տուժածներ չկան: Կարող էին լինել:

Ադրբեջանի ԶՈՒ-ն լիովին կանխատեսելի առաջիկա (և ոչ միայն հրաձգային զենքի կիրառմամբ…) ռազմական ագրեսիայի հնարավոր զոհերի ողջ պատասխանատվությունը, Ալիևի հետ միասին, կրելու են նաև Նիկոլն ու Նիկոլի հանցախումբը, ներառյալ՝ Միրզոյանը կամ Միրզոևը, քանի որ նրա ու նրա գլխավորած պատվիրակության կողմից երեկ բանակցությունները չդադարեցնելը և շարունակելը (անշուշտ, Նիկոլի գիտությամբ ու կամոք) հենց ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնում են:

Նիկոլի ու նիկոլենց ներկայիս անպատժելիությունն ընդամենը ժամանակավոր է և պայմանավորված է սոսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակով և աշխարհում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներով: Դա, ամենայն հավանականությամբ, իրենք էլ շատ լավ գիտեն, բայց հույս ունեն, որ այդ զարգացումներն իրենց ձեռնտու ավարտ կունենան:

Հոդվածն ավարտենք Ֆեյսբուքի օգտատերերից մեկի՝ Անուշ Առաքելյանի գրառման մեջբերմամբ: Կցելով համապատասխան նկարներ, Առաքելյանը գրել է .

«Էս 5 նկարները փոխլրացնող են։

Թուրք֊-ադրբեջանական ամենանշվող կուրբան բայրամին (զոհաբերության տոնին) հայերին 4 զոհ են տալիս, իսկ Հայաստանի ոչ բարով ղեկավար կոչեցյալը զանգով շնորհավորում է դրանց։

Դեռ մի բան էլ հայտարարում է, որ զոհերը չեն խանգարելու, որ բանակցեն և կնքեն խաղաղության` ավելի ճիշտ ստորաքարշ ստրկության պայմանագիրը։

ՈՒ մարդիկ կան, որ հույսները դրել են, որ բանակից թռած Նիկոլն ու Արաբատը հեսա-հեսա իրանց խաղաղություն ու թուրք-ադրբեջանական էժան պամիդոր ու այլևայլ լափուլակ են բերելու։

Եվ այս ստորաքարշ մղձավանջը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն իբրև թե ղեկավարում է այս պարտության խորհրդանիշ, Ալիևի ու Էրդողանի կոշիկները երկրպագող գոյացությանը»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ