Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Մի օր էլ ձեր «մազոխիզմին» կհաջորդի նրանց լուրջ «սադիզմը»

Մի օր էլ ձեր «մազոխիզմին» կհաջորդի նրանց լուրջ «սադիզմը»
27.06.2023 | 20:19

Շատ եմ գրել իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորների պահելաձևի և այդ անիմաստ ու վաղօրոք արդեն քվեարկած, ինքնաբավարարման տպավորություն թողնող նիստերի մասին:

Երեկվա միջադեպն ու ջահելների պահելաձևը և ընդդիմադիրների մազոխիստական հերթական տառապալից, նվաստացուցիչ «հաճույքը» իմ ասածների հերթական ապացույցն էր:

Չկրկնեմ, թե ինչ կերպ՝ շատ եմ գրել այդ մասին, սակայն շպրտեք ձեր մանդատները ու խոստովանեք, որ սխալ էիք և ընտրություններին չպետք է մասնակցեիք:

Դա նույնն է, որ ԲՈՒՀ-ի ուսանողները գնան մանկապարտեզ և տունտունիկ խաղան ու զարմանան, որ նրանք մանկամտորեն խաղալիք բահով խփեն իրենց գլխին...

Շպրտեք ու լուրջ, մտածված, հնչեղություն և տպավորիչ միոցառումով՝ հանրային ու դիվանագիտական ներկայացուցիչներին գենդերային և ուկրաինական թեմաներից մի կերպ կտրելով:

Այլապես, մի օր էլ ձեր «մազոխիզմին» կհաջորդի նրանց լուրջ «սադիզմը»:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ