Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՈՒր են գնում հարկերն ու տուրքերը

ՈՒր են գնում հարկերն ու տուրքերը
19.06.2023 | 13:50

Շուկայական տնտեսության պարագայում պետությունը սեփական փող չունի, այլ միայն տիրապետում է հանրային, կուզեք` հասարակության, շատ եք ուզում`ժողովրդի փողին:

Ընդ որում, խոսքն ամբողջ պետական բյուջեի մասին է, հետևաբար, իրական «ժողովրդավարության» պարագայում կառավարությունը պետք է լումա առ լումա զեկուցի ամբողջ ժողովրդին, թե ինչու, ինչպես ու որքան գումար է ծախսել այսինչ խնդրի վրա:

Ավելին, պետական բյուջեն բաղկացած է ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի հարկերից, վճարներից և տուրքերից (ու այլնից), և այդ ամենը վճարում է ժողովուրդը, միմիայն ժողովուրդը ու բացառապես ժողովուրդը:

Հիմա հարց, вопрос на миллион: Դուք գո՞հ եք այս կառավարության հաշվետվողականությունից, գիտե՞ք, թե ձեր կողմից վճարվող հարկերն ու տուրքերը ուր են գնում:

Вопрос на два миллиона: Դուք վստա՞հ եք, որ ցանկանում եք վճարել այս կառավարության «խաղաղության օրակարգի» համար:

Вопрос на три миллиона: Դուք գիտե՞ք, որ ձեր եկամուտների 40-50%-ից զրկվում եք, որպեսզի ձեզ ընդամենը ասեն՝ «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ»:

Մտածեք, խորհեք:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ