«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչու՞ հենց Երասխ

Ինչու՞ հենց Երասխ
15.06.2023 | 15:20

Երասխը դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաև Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Զարիֆը: Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:

Հատկանշական է, որ նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին է պարբերաբար խոսում նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը «Հյուսիս-Հարավ» լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին):

Այժմ գլխավոր նպատակներից է «Հյուսիս-Հարավ»-ի միակ հարավկովկասյան մասնակցի կարգավիճակում մնալը՝ բացառելով Հայաստանի տարածքով Սև ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապը:

Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ