«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բոլոր դավաճանների գաղափարական հիմքը եղել է «իրատեսականությունը»

Բոլոր դավաճանների գաղափարական հիմքը եղել է «իրատեսականությունը»
12.06.2023 | 16:12

Դեռ ՈՒրարտուի ժամանակներից կա մեզ հետապնդող մի պատմական վարակ՝ «իրատեսականների» դիսկուրսը։ Մեր մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, թե մենք ո՞վ ենք հարևան հզորների դեմ, կամ պետք է գլուխներս կախենք հարևանների առջև, կամ հայցենք որևէ գերտերության օգնությունը։ Սրանք են եղել բոլոր ժամանակներում մեր գլխին պատերազմներ ու կոտորածներ բերողները և պետականության կորուստների գլխավոր պատճառները։

Առաջին հայացքից խաղաղասեր երևացողները, իրենց թուլության դրսևորումներով, հենց իրենք են մեզ վրա են քաշել բոլոր պատերազմներն ու կոտորածները։ Այստեղ է կայանում պարադոքսը և մեծագույն խաբկանքը, իբր իրենք խաղաղություն բերողներն են, իսկ պատերազմից չվախեցող և դրան պատրաստվողները՝ երկիրը դժբախտության դատապարտողները։

Այս «իրատեսները» հանձնեցին Անիի բանալիները ու սպանեցին Մխիթար Սպարապետին։ Սրանց կարկառուն ներկայացուցիչն է եղել նաև Վասակ Սյունին, ում ոմանք այսօրվա նիկոլիզմի դարաշրջանում սկսել են բացահայտ երկրպագել։

Իհարկե ոչ բոլոր «իրատեսականներն» են եղել դավաճան, բայց բոլոր դավաճանների գաղափարական հիմքը եղել է «իրատեսականությունը»։ Տեր-Պետրոսյանը դասական իմաստով դավաճան չի, բայց նրա գաղափարախոսությունն է բերել ու հանգեցրել այսօրվա դավաճանությանը։

Հ.Գ. Անտիոքում ապրող Ֆիրուզ անունով մի հայ բացում է քաղաքաքի դարպասները և ներս թողնում խաչակիրներին, որոնք մորթում են բոլորին, այդ թվում՝ հայերին ու Ֆիրուզի հարազատներին։ Միջազգային պատմաբանական մտքում Ֆիրուզի արածը գնահատվում է այսպես՝ "The motivation is unclear":

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ