«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը

Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը
05.06.2023 | 15:24

Շատ խոսուն նկար է։ Հիմա ներկայացնեմ, թե ինչու:

Տեսեք՝ նկարում ջերմ զրույցի են բռնված Թուրքիայի նախագահ Էրդողանը, «Հայաստանի վարչապետ» Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։

Նկարը արվել է Թուրքիայում, Էրդողանի երդմնակալության առիթով հավաքին։

Այս նկարը թող նայեն հատկապես նրանք, ովքեր հավատում են «Հայաստանի դեմ գործող ռուս-թուրքական դաշինքի» գոյությանը։

Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը, և ձգտելով դեպի ՆԱՏՕ, մենք մեր անվտանգությունը ամբողջությամբ հանձնում ենք Թուքիային, ինչը կբերի անխուսափելիորեն երկրորդ ցեղասպանության։

Նրանք, ովքեր հավատում են, որ ՆԱՏՕ-ն իրոք իր զորքերը կբերի ու կկանգնեցնի Հայաստանի սահմաններին և կապահովի Հայաստանի անվտանգությունը, թող կրկին նայեն այս նկարին ու հասկանան, որ չի կարող ՆԱՏՕ-ական զորքը կանգնել մեկ այլ ՆԱՏՕ-ական զորքի դիմաց և ապահովել անվտանգություն։

Հիշեք մեկընդմիշտ՝ վազելով դեպի ՆԱՏՕ, մենք մեր երկրի գոյության բանալին հանձնում ենք Թուրքիային՝ ամբողջությամբ, և այդ պարագայում բացառապես Էրդողանի տրամադրությունից է կախված լինելու՝ մենք կապրե՞նք մեր հայրենիքում, թե սպանվելով կքշվենք, ինչպես 1915-ին, Հայաստանի Հանրապետությունը գոյություն կունենա՞, թե, լավագույն դեպքում, Թուրքիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող միավորի կվերածվի։

Այս ամենն ասում եմ նրանց համար, ովքեր իրոք հասկանում են, որ թուրքը մեր թշնամին է և հնարավոր չէ թուրքի հետ բարեկամություն անել, բայց հավատում են արևմտյան անվտանգային համակարգին. իսկ նրանց, ովքեր կարծում են, որ հնարավոր է և անհրաժեշտ է թուրքի հետ բարեկամություն անել, ես բան չունեմ ասելու, նրանց, երկնային կյանքում, ցեղասպան եղած մեր նախնիները կասեն։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ