«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մենք վաղուց ստորացված ենք աշխարհի աչքում

Մենք վաղուց ստորացված ենք աշխարհի աչքում
16.05.2023 | 22:00

Արցախից պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը արտահայտի իր դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ: Հայաստանի ներսում էլ դեռ կան ուժեր և շերտեր, որ նախանձելի համառությամբ իշխանությունից պահանջում են դիրքորոշում հայտնել Արցախի մասով:

Բայց ի՞նչը չեք հասկացել, կամ ի՞նչն է, որ չի ասել այս իշխանությունը, որ անընդհատ փորձում եք ստիպել, որ ասի:

Էլ ի՞նչ լեզվով ասի, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար վերացել է, Արցախի իշխանություն և սահմանադրություն չկա, և մեծ հաշվով չի էլ եղել երբեք:

Արդեն երեք տարի է բաց տեքստով, իսկ մինչ այդ քողարկված, հայտարարում են, որ իրենց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, հանձնել Ադրբեջանին, հանձնվել թուրքերին ու կուշտ փորով ապրել:

Սա են ասում, սա են անում, առանց այլևայլության, սեթևեթանքի, ուղիղ, բաց տեքստով, բոլոր հասանելի ու հասկանալի լեզուներով: Ի՞նչ դիրքորոշում եք ցանկանում լսել, որ դեռ չեք լսել ու տեսել:

Հ.Գ. Հայաստանն այսօր նման է մի անառակ կնոջ, ով մեկ զույգ թանկ կոշիկի ու Hermes պայուսակի համար վաճառում է իր երեխային, ում պահելը, պաշտպանելն ու խնամելը մեծ բեռ է համարում:

Չասեք՝ վիրավորում եք պետությանն ու ազգին, մենք բոլորս վաղուց արդեն վիրավորված ու ստորացված ենք ինչպես՝ մեր, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի աչքում:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 8156

Մեկնաբանություններ