ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տարին շրջադարձային է լինելու շատերի, այդ թվում նաև Հայաստանի համար

Տարին շրջադարձային է լինելու շատերի, այդ թվում  նաև  Հայաստանի համար
13.05.2023 | 21:39

Վաղը Թուրքիայում ընտրությունները են։

Կամ վերջնական կփակվի Արևմուտքի ազդեցությունն այստեղ (զրո հավանականություն), կամ մեզ մոտ շատ չոր կդրվի ՌԴ ազդեցության խնդիրը։

Կարծում եմ, գոնե հիմա` «Էրդողանը շատ է ուզում, որ ՌԴ-ն գնա Կովկասից» ասողների մոտ ինչ-որ բան իրար չի կպնում։

ՌԴ-ն 20 թվին այլընտրանք չունենալով փորձեց հավասարակշռել իրադրությունը Կովկասում, ինչը գին ունեցավ մեզ համար:

Ի դեպ, 14 թվից արդեն պարզ էր, որ երկաթե վարագույր 2 լինելու է։

Հետաքրքիր էր ՌԴ-Վրաստան հարաբերությունների կարգավորումը, որը խոշոր հեռանկարում մեզ երկու ուղղությամբ ճանապարհ, իսկ ՌԴ-ին` Եվրոպա և Արևելք ևս մեկ հնարավորություն է տալիս։

Թուրքիայի ԵՄ մտնելու փորձը և ընդդիմադիր թեկնածուի հայտարարությունը Թուրքիա Չինաստան ճանապարհն առանց Բաքու կառուցելու վերաբերյալ, խոսում է մի բանի մասին` Բաքուն այնքան էլ հետաքրքիր չէ Արևմուտքին որպես գործընկեր և բացի չոր բիզնես շահերից Բաքուն դուրս կմնա շատ ու շատ զարգացումներից։

Վերջ-առաջ Բաքուն իրավարար պետություն չէ ու պոստ Սովետի 3 երկրներից մեկն է, որ երկար կառավարող կառավարիչ ունի։

Ով էլ գա, կանի այնպես, ինչպես ուզեն, եթե արդեն հերթական միջանկյալի մասին Ալիևը հոգ չի տարել։

Այսինքն, եթե Էրդողանը չանցնի` Բաքվում սպասվում է ինչ-որ փափուկ, բայց սև գունավոր հեղափոխություն, ինչին ես սպասում եմ պատերազմից հետո ու ինչից Ալիևը ապահովագրվեց կնոջը փոխնախագահ դարձնելով:

Բայց շատ բան է արդեն փոխվել։

Կարճ ասած` Թուրքիայի ընդդիմադիր թեկնածի տեսլականը Բաքվում սոսկ աշխարհաքաղաքական անվտանգության խնդիր է, որտեղ առանձնակի ծավալապաշտական խնդիրներ դրված չեն ու, հատկապե, ՈՒկրաինայում ՌԴ հաջողությունների պարագայում Արևմուտքին պետք է ամրապնդվել Կովկասում կամ ունենալ ամուր պատ։

Իսկ ի՞նչ է կատարվում ՈՒկրաինայում։

Կռիվ է ու ահեղ կռիվ` ոչ մի թիզ սկզբունքով։

Բախմուտի հյուսիս արևմտյան հատվածում 2 կմ / քառակուսի տարածքի համար ընդհանուր զոհերի թիվն անցնում է 30 հազարից, ընդհանուր այդ քաղաքում թիվը մոտ է 100 հազարի։

ՈՒկրաինան իրոք կռվում է հարգանքի արժանի կերպով ու ոչ մի թիզ չի զիջում։

Նույնքան հարգանքի արժանի է ՌԴ կողմից թիզ առ թիզ կռվելն ու գրավելը։

ՈՒկրաինան 15-ից կանցնի լայնածավալ հակահարձակման, բայց կարծես, թե ավելի շատ բանակցային դաշտում հարմար դիրք զբաղեցնելու համար։

ՌԴ-ն դեռ հարց է,` կգնա՞ նման քայլի, թե” ոչ։

Համենայն դեպս, այս ամենը տեղի է ունենում ՈՒկրաինայի տարածքում, ինչը որոշիչ է ներկա փուլում։

Այս պատերազմն ինչպես, որ չէր ավարտվելու 22 ի մարտին այնպես էլ չի ավարտվի այս ամռանը։

Այն սառեցվելու է ինչ-որ ստատուս քվոյով։

Սառեցվելու դեպքում էլ նոր իրականության համար աշխարհի հիմնական ուղիները փաստացի կան ու իրավաբանորեն ձևավորվում են։

ՀՀ-ն խոշոր հեռանկարում հնարավոր է, հայտնվի ժամանակային մի տարածքում որտեղ կարողանա զերծ մնալ անվտանգության սուր խնդիրներից, եթե սկսի կռիվ տալ ամեն մի թիզ հողի համար։

Շատերը Սոթքի դեպքում նայում են Թեհրանի կողմը, բայց ինչու՞ պտի ոսկու հանքերի համար սկսված պայքարին խառնվի Իրանը, որը փայատեր չէ:

Եթե Կաշենի դեպքում խնդիրը Իրանին հետաքրքրող ուղիներին էր վերաբերվում, ապա Սոթքի դեպքում խնդրի միակ շահառուն ՌԴ-ն է, քանի որ հանքի սեփականատերերից մեկը ՌԴ-ից է։

Ամեն դեպքում Իրանն իր խոսքը կասի կամ արդեն ասում է այլ կերպ ու այս հարցում շտապել պետք չէ։

Իսկ տեղու՞մ:

Տեղում անձրև է...

Այս տարին շրջադարձային է լինելու շատերի, այդ թվում նաև Հայաստանի համար։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5796

Մեկնաբանություններ