ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ քաղաքական վերնախավում միտքը խեղվում է, խեղվում է նաև քարտեզը

Երբ քաղաքական վերնախավում միտքը խեղվում է, խեղվում է նաև քարտեզը
07.05.2023 | 20:37

Երեկվա հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես մեծ ձեռքբերում, նշում է. «Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար լիարժեք կողմ»։ Իսկ, օրինակ, Սի Ձինպինի մոտեցմամբ, երբ որևէ երկրի ղեկավարություն պատմականորեն իրեն պատկանող որևէ մարզ դիտարկում է իր երկրից առանձին, դա ոչ այլ ինչ է, քան սեպարատիզմ։ Որպեսզի հասկանանք, թե որ մոտեցումն է ճիշտ, նայենք Չինաստանի քարտեզին և այնուհետև նայենք ներկայիս Հայաստանի քարտեզին։ Իրականում, ամեն ինչ սկսվում է հենց այդ մոտեցումից։ Ամեն ինչ սկսվում է մտքից, և երբ քաղաքական վերնախավում միտքը խեղվում է, խեղվում է նաև քարտեզը։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ