ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե ապրելու կամքը վերջնականապես չենք կորցրել

Եթե ապրելու կամքը վերջնականապես չենք կորցրել
06.05.2023 | 21:58

Մեզ պետք է շատ հուզի այն հանգամանքը, որ ապրելով քաղաքակրթությունների կենտրոնում կամ նրանց անմիջական հարևանությամբ, ինչպես նաև զբաղեցնելով բնակության մի հսկայական արեալ և ունենալով ստվար բնակչություն, մենք համեմատաբար փոքր ներդրում ունենք քաղաքակրթական արժեքների դաշտում։

Մենք պետք է կարողանանաք գտնել այս հարցի որևէ ռացիոնալ բացատրություն։

Երկար ժամանակ, մանավանդ խորհրդային իշխանության տարիներին, մեզ հավատացրել են հակառակը, որ մենք հսկայական քաղաքակրթական ներդրում ունեցող ազգերից մեկն ենք, մի բան, որը պարզապես չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից էլ, ինքնախաբեությունը մարդկանց խիստ թուլացնող հանգամանք է և առաջին հերթին նրանով, որ թույլ չի տալիս իրերի, իրադարձությունների ու ուրիշների գործունեության գնահատման հարցում լինել օբյեկտիվ։

Վերցնենք, օրինակ, ազգային խոհանոցի շուրջը տեղի ունեցող անմիտ ու գավառական բնույթի վեճերը մեզ մոտ ու հեռու հարևանների հետ և մի պահ մի կողմ դնենք մանրամասները, որոնց մասին կարելի է անվերջ դատարկաբանել, ու կենտրոնանանք նույն հարցի մի այլ կողմի վրա։

Մենք մեզ հարց տանք, թե համանդամ ուտելիքների ու որակյալ խոհանոցի կարիքը որտե՞ղ է ավելի շատ լինում՝ պետականություն, թագավոր ու իշխաններ ունեցող հարուստ երկրու՞մ, թե՞ առանց պետականության և ոչնչացված վերնախավով աղքատ երկրում։

Թվում է, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է և, բացի դրանից, ակնհայտ է նաև, որ այս իմաստով մենք, առնվազն վերջին հազարամյակում, դժվար հասանելի խորովածի պաշտամունքով ծայրամաս ենք եղել։

Նույնն է եղել նաև մեր վիճակը քաղաքակրթական ամբողջ դաշտում՝ հետամնացություն և նույն չութ ու արորով գոյություն քարշ տալ։

Դեռևս անցյալ դարի 50-60-ական թվականներին մեր տարիքովները հիշում էին մեծ ու փոքր սովի տարիները և, վերջապես, մեր ժաղովուրդը բառիս բուն իմաստով կշտացել է հետպատերազմյան խորհրդային տարիներին։

Այն հանգամանքը, որ մենք որոշակի քաղաքակրթական առավելություններ ենք ունեցել մեր հարևան վայրագ ցեղերի նկատմամբ, որոնք մեր քաղաքակրթական պոտենցիալը մշտապես ոչնչացրել են, ըստ էության, որևէ բան չի նշանակում։

Այս հարցում օբյեկտիվ լինելու համար պետք է համեմատվել լիդերների և ոչ թե վայրենիների հետ։

Մյուս կողմից էլ, նայենք թուրքական պետության ներկա քաղաքական ու տնտեսական դերին աշխարհում. այնպես որ, մտածելու շատ բան ունենք, եթե, իհարկե, ապրելու կամքը վերջնականապես չենք կորցրել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 16269

Մեկնաբանություններ