ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էրդողանը հայակերներից ամենաարմատականի՝ Էնվերի հետևորդն է

Էրդողանը հայակերներից ամենաարմատականի՝ Էնվերի հետևորդն է
28.04.2023 | 22:18

Շուտով շաբաթը կլրանա, որ հայությունն աղոթում է էրդողանի կյանքի համար: Շատերը քիչ է մնում արհեստական շնչառություն տան, իսկ շատերի ուղիղ կեսը պատրաստակամ են արհեստական շնչառությունը տալ ոչ միայն բերանից:

Թե բա՝ ով էլ գա՝ նույնն է լինելու, ավելի վատ է լինելու, Թուրքիայի նկրտումները մեր հանդեպ անփոփոխ են, ու նման բաներ: Դա ամեն տատի էլ գիտի: Բայց մի բան կա, որ այդպես էլ որևէ մեկը չնկատեց:

Էրդողանից առաջ Գյուլը կար, դրանից առաջ էլի շատերը կային, ու բոլորը քեմալական էին:

Թուրքիան, ընդհանրապես քեմալական է, որտեղ ամեն քայլափոխի ու ամեն ինչ քեմալ է «ավետում»:

Էրդողանը քեմալական չէ: Այս ճիվաղը հայակերներից ամենաարմատականի՝ Էնվերի հետևորդն է, որը ամեն ինչ արեց, որ հենց իր կենդանության օրոք վերջին հայն էլ վերանա:

Նույնիսկ մեր գլխավոր դահիճը՝ Թալեաթը, որոշակի հավասարակշռվածություն ուներ: Կովկասում առժամանակ փոքրիկ Հայաստան ստեղծելը ու ավելի նպաստավոր ժամանակներում այն վերացնելը Թալեաթի գաղափարն էր, ու պիտի շնորհակալ լինենք նախախնամությանը, որ նրա տեսակետը չնչին առավելությամբ հաղթեց էնվերի համառությանը, որը անգամ Թուրքիայի քայքայված վիճակում պնդում էր արագ հասնել Կովկաս ու վերջացնել հայերի հարցը:

Այս առումով Էրդողանը նույն Էնվերն է, որը ժամ առաջ է ձգտում հայության վերջին հանգրվանը ոչնչացված տեսնել:

Բացի այդ, Էրդողանին հանգիստ չի տալիս Քեմալի հավերժական փառքը, նա ամեն կերպ ձգտում է պատմության մեջ բազմել Քեմալի կողքին ու նույնիսկ մոռացության տալ նրան:

Հաշվի առնենք, որ նիկոլիզմ ստեղծելու ու Թուրքիան մեր դիակների վրայով մի ոտք շուտ Միջին Ասիա հասցնելու ծրագիրն էլ հենց էրդողանինն է:

Դադարեք աղոթել, թողեք թող սատկի: Գուցե դա մեզ ոչինչ չտա, բայց գոնե մի քանի ամիս կշահենք:

Առանց այն էլ հիմա գոյատևում ենք մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս շահելու հաշվին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ