ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք

Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք
16.04.2023 | 10:06

Բայբուրդում 700 երեխա թաղեցին ողջ-ողջ թուրք կանանց ներկայությամբ, որոնք նստել, թամաշա էին անում՝ իրենց երեխաները գրկած...

Թերևս, մի վայրկյան ընդունենք, որ եվրոպական ժողովուրդները պատասխանատու չեն իրենց կառավարությունների սրիկայությունների և նյութած սարսափների համար, բայց այդ երբեք չի վերաբերում թուրք ժողովրդին. այստեղ ժողովուրդ և պետություն մեկ են, իրար լրացնող: Այնքան մեծ է հայության վիշտն ու տառապանքը, այնքան ահռելի է ու անօրինակ, որ մեծությունը չափելու համար տիեզերքի անհունությունն ու խորությունը պիտի առնել, իսկ ահռելիության սարսափների համար որակելու բառարաններում բառեր չկան. և ոչ մի բանաստեղծ չի կարող արտահայտել, և միայն պիտի զգալ այն հասկանալու համար, իսկ զգացողն էլ չի կարող այդ ապրել՝ կմեռնի այդ սարսափն զգալով: Միլիոն ու կես ժողովուրդ մերկացնել իր հազարամյա հարստությունից, ավերել նրա հնությունները, որ նրա հոգու հատորներն են - իր վանքերը, ձեռագրերը, մորթել հարյուր հազարավորներ. հայրեր, մայրեր, եղբայրներ, քույրեր, մանուկներ, ծերեր, հիվանդներ, կախել կույսեր և հղի կանանց, սարսափելի նուրբ և տմարդ տանջանքների ենթարկել, բռնաբարել սրբակույս երեխաներ, պատկառելի մայրեր…

Եվ մնացած մերկ, ծեծված, սարսափներ տեսած խելագար մի բազմության մերկ, բոբիկ, քաղցած մտրակների, կացինների ու սվինների տակ քշել այրվող, անջուր անապատները…

Այս բոլորը անհնար է հասկանալ, գանգ չի դիմանա այս անսահման օվկիանոսներով թույնը պարփակել: Մարդ սոսկալի-կատաղի խելագարության է հասնում, դիվական ցասման. ոռնալ է պետք, ոչ թե գրել, բոլոր գայլերի բերաններով մեկեն ոռնալ, ոռնալ…

Եվ թուրքը, «ասպետ» թուրքը մի՞թե պիտի հետո ձեռքերը լվացած, հանգիստ նստի մեր ավերակների, մոխիրների, մեր հարազատների փշրված, այրված ոսկորների վրա, և մեր աղջիկներով լցված հարեմներում քեյֆ անե. և պետություն ունենա...

Մեր լճերը բառացի լցվեցին մեր դիակներով, մեր ջրհորները մեր մանուկներով, մեր գետերը երկու տարի է՝ դիակներ են թափում օվկիանոսները, մեր ժողովրդի բոլոր երակները բացված են և միայն արյուն է հոսում,- արյո՛ւն, արյո՛ւն, արյո՛ւն, արյո՛ւն…

Ներել, մոռանալ՝ երբեք, ո՛չ մի ձեռք հաշտության, ո՛չ մի թուրքի հետ, միայն վրեժ, սա պիտի լինի մեր աստվածը՝ վրեժ, մեր կրոնը՝ վրեժ, մեր պատմական միսիան-վրեժ, մեր երգը, մեր նկարը, մեր հացը-վրեժ, մեր որդին, մեր սերը, մենք-վրեժ:

Դարե՛ր, դարե՛ր, դարե՛ր, միայն վրեժ…

Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք:

Վրեժի կաթ պիտի տան մեր մայրերը մեր ծնվող մանուկներին…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

(1916-1917 թթ. օրագրությունից)

Դիտվել է՝ 2508

Մեկնաբանություններ