ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դարձյալ «թռան թամբի վրա»՝ կրկին անջատելով Արցախ մտնող գազատարը

Դարձյալ «թռան թամբի վրա»՝ կրկին անջատելով Արցախ մտնող գազատարը
09.02.2023 | 07:22

Ադրբեջանցիք ամեն օր վայրագ պահվածքով իրենց հեռացնում են Արցախից ու հայությունից ավելի ու ավելի հեռու` անհնարին դարձնելով բարիդրացիական որևէ հարաբերակցում: Իսկ նրանք դեռ բարբաջում են արցախցիների հետ համատեղ կեցության մասին:

Նույնիսկ իրենց համար վշտալի օրը, երբ Թուրքիայում փորձում են սթափվել հսկայածավալ ավերիչ երկրաշարժից, ադրբեջանցիք դարձյալ «թռան թամբի վրա»՝ կրկին անջատելով Արցախ մտնող գազատարը: Երեկվա նրանց արարքը նախորդների պես սովորական ստորություններից չէ, այն հատկանշական է նրանով, որ վշտի մեջ իրենք չեն փափկել ու մարդացել, ինչպես լինում է համամարդկային ներքին օրենքով:

Կրկին վարվել են գազանաբարո, ցանկանալով, որ հայերս էլ նույն օրը նեղվենք բնական տարերքի հետևանքով դժբախտության մեջ հայտնված իրենց ազգակիցների պես:
Երևի գազանների համար չկա վշտի համընդհանուր օրենք:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 11241

Մեկնաբանություններ