Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Նման «առաջարկով» Փաշինյանը ՀՀ ողջ տարածքի պատկանելիությունն է քննարկման թեմա դարձնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նման «առաջարկով» Փաշինյանը ՀՀ ողջ տարածքի պատկանելիությունն է քննարկման թեմա դարձնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
24.09.2022 | 11:09

Տարօրինակ է, բայց շատերին նորմալ է թվացել Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ Հայաստանի այն քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են ճանաչել մեր երկրի սահմանները։ Ասում են, թե դա ընդամենը հարց է, որը նաև Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումներն է «բացահայտում»։


Իսկ ես պատասխանում եմ՝ դա հարց չի։ Դա խայտառակ նոր զարգացումների մեկնարկի նախանշան է։ Ու ես դեռ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա, իր տան զուգարանակոնքին նստած անգամ, նման առաջարկի մասին մտածել, էլ ինչ մնաց՝ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել։
Թե բա՝ ասա, ինչն ես պատրաստ ճանաչել, նստենք- քննարկենք… Ահա, թե ինչ օրակարգ է առաջարկում Փաշինյանը Ալիևին։ Սա նորմալ դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն։


Նման «առաջարկով» Փաշինյանը ՀՀ ողջ տարածքի պատկանելիությունն է քննարկման թեմա դարձնում։ Ընդ որում, դա անում է ոչ միայն նման հայտարարություններով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահ եմ՝ գիտեք, որ արդեն քանի օր է ՀՀ իշխանությունները «նախապատրաստում» են ողջ ժողովրդին ռմբակոծության ու հրթիռակոծության։ Երևանի բակերում, դպրոցներում ու այլ հաստատություններում անընդհատ մարդկանց «ապաստարան» են իջեցնում, ուսումնական տագնապներ հայտարարում և այլն։
Թվում է՝ վատ բան չեն անում. քաղաքացիները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն։ Բայց արդյունքում ամեն բան հակառակն է ստացվելու։ Որովհետև, եթե դու հանրային քննարկման դաշտ ես բերում, օրինակ, Երևանի հրթիռակոծման հավանականությունը և դա դարձնում ես հնարավոր սցենար, ապա այդ հնարավորությունը սկսում է դիտարկել նաև թշնամին։ Ու համապատասխան հետևություններ է անում։ Ստացվում է, որ Փաշինյանն իր քաղաքականությամբ նախ թիրախ է դարձրել ՀՀ ողջ տարածքը, և հետո նախաձեռնել Ալիևի քարտեզներով այդ նույն տարածքի պատկանելիության քննարկում։

Դիտվել է՝ 16701

Մեկնաբանություններ