ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նոր աշխարհի հայեցակարգը»՝ «Մեծ շախմատային խաղատախտակի» վրա. Գևորգ Դանիելյան

«Նոր աշխարհի հայեցակարգը»՝ «Մեծ շախմատային խաղատախտակի» վրա. Գևորգ Դանիելյան
08.09.2022 | 07:30

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասն իր ելույթը անվանել է «Նոր աշխարհի հայեցակարգ». այն ամբողջովին կառուցված է հակառուսականության նկրտումները կտրուկ ընդլայնելու տեսլականով, ինչը սպասելի էր:

Սակայն հասկանալի չէ, թե ինչու է այդ հայեցակարգը կոչվում իբր «նոր»: Առնվազն Զբիգնև Բժեզինսկին իր «Մեծ շախմատային խաղատախտակը» մենագրությունում վաղուց է բացահայտել հնարավոր զարգացումների ողջ գաղափարախոսությունը: Ի դեպ, այդ մենագրությունում բազում ուշագրավ դատողություններ կան նաև մեր տարածաշրջանի առնչությամբ, մասնավորապես, հիմնավորվում է, որ «աշխարհի ուշադրության կենտրոնում» բացառապես եղել և մնում է Ադրբեջանը, որի շահերը ցանկացած իրավիճակում պետք է աներկբա պաշտպանվեն:


Ընդ որում, նույնիսկ այս հակասական ու բարդ իրավիճակում Հայաստանը դեռ կարող է լրջագույն խաղացող դառնալ, եթե ճիշտ գնահատի աշխարհագրական դիրքը՝ միջազգային կոմունիկացիաների ասպեկտով և չսահմանափակվի անդառնալի վտանգներով հղի իրավիճակային լուծումներով: Այդ խաչմերուկում բախվում են ոչ միայն մեզ կորուստներով լի պատերազմ պարտադրած, այլև «շախմատային խաղատախտակում» մեծ կշիռ ունեցող պետությունները, որոնք կարող են լինել հուսալի դաշնակիցներ: Այս տեսանկյունից խիստ վիճահարույց է արտաքին հարաբերություններն այդ պետություններին հակադրվելով կառուցելը, ինչպես օրինակ, «Կրոնական ազատության դաշինքին» միանալը: Գաղտնիք չէ, որ այդ դաշինքը կրոնական ազատության խնդիրներ չի «տեսել» այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, փոխարենը այդպիսիք «արձանագրվել» են Չինաստանում, Իրաքում, Իրանում և այլն: Մինչդեռ, Հայ Առաքելական Եկեղեցին բոլոր այդ երկրներում որևէ խնդիր չի ունեցել և չունի, իսկ որոշ դեպքերում ավելի արտոնյալ կարգավիճակ ունի (օրինակ՝ Իրաքում), քան Հայաստանում:

Դիտվել է՝ 11370

Մեկնաբանություններ