Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Առևտրի առարկան մեկն է՝ Հայաստանը. Աղասի Ենոքյան

Առևտրի առարկան մեկն է՝ Հայաստանը. Աղասի Ենոքյան
02.09.2022 | 07:24

Ռուսաստանն ու Արեւմուտքը պայքարում են Հայաստանը թուրքերին ծախելու իրավունքի համար։
ԵՄ-ի ղեկավարության հետ Նիկոլի և Ալիևի հանդիպումը զայրացրել է Ռուսաստանին, քանի որ դրանով Շառլ Միշելը կրկին փորձ է անում մտնել այնտեղ, որտեղ, Մոսկվայի կարծիքով, իր հարեմն է, և հարաբերություններ է հաստատում իր հարճերի հետ։ Քանի որ վաղուց արդեն Կրեմլը կորցրել է իր կրեատիվությունը, ապա նրա հակաքայլերն էլ կլինեն նույնը․ թերևս, Երևանում նա փողոց կհանի իր ընդդիմությանը, ինչը Նիկոլին հնարավորություն կտա հրաժարվել բրյուսելյան որոշ պայմանավորվածություններից, իսկ Ալիևի համար ռուս խաղաղապահները կդանդաղեցնեն Արցախը հանձնելու տեմպը, ինչի շնորհիվ Բաքվից (իրականում՝ Անկարայից) նրանք նոր զիջումներ կպոկեն նավթա-գազատարերում ռուսական քվոտաների, կամ տարբեր այլ առեւտրական գործարքների տեսքով։ Մոսկվայի գործողությունների մյուս տարբերակը կլինի այն, որ ի՛նքը արագացնի Հայաստանը ծախելու պրոցեսը, քանի դեռ Արևմուտքը խրված է իր բյուրոկրատիայի մեջ։


Ամեն դեպքում, անկախ նրանից, ով կլինի միջնորդը՝ Բրյուսելը, Մոսկվան, թե Վաշինգտոնը, առևտրի առարկան մեկն է՝ Հայաստանը, գնորդը մեկն է՝ թուրքերը, պարզապես կախված նրանից, թե ով կլինի միջնորդը, նա էլ կշահի Հայաստանի հաշվին։
Անկախ միջնորդներից, Էրդողան-Ալիևի շահը ակնհայտ է՝ թուրքական աշխարհի ընդլայնումն ու միաձուլումը։ Անկախ միջնորդներից, ակնհայտ է նաև Նիկոլի շահը՝ իր կյանքի (իշխանության) պահպանումը։

Դիտվել է՝ 18457

Մեկնաբանություններ