ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությանն ուղղված ցանկացած ծրագիր ինքնին ողբերգություն է. Տիգրան Աբրահամյան

Հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությանն ուղղված ցանկացած ծրագիր ինքնին ողբերգություն է. Տիգրան Աբրահամյան
17.08.2022 | 07:23

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով «Լաչինի միջանցքի» երկայնքով նոր երթուղու շինարարական աշխատանքներին, նշել է, որ վերջին 6-7 ամիսներին շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների ուղեկցման է իրականացվել, և նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու տեղի հայ բնակիչների հետ։


Խոսքի ընդհանուր միտքն այն է, որ այդ ընթացքում հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամություն չի եղել, նորմալ հարաբերություններ են հաստատվել, և ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտություն էլ չի եղել։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք Ալիևի խոսքի քարոզչական զեղումները, ապա քաղաքական իմաստով բավականին վտանգավոր գաղափարի մասին է անոնս արվել։
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։


Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար։
Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությանն ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է։

Դիտվել է՝ 10051

Մեկնաբանություններ