ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը. Արտակ Զաքարյան

Ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը. Արտակ Զաքարյան
14.08.2022 | 09:45

Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որ Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն:


Վերջին օրերին այս կեղծ օրակարգերին ավելացվել է նաև «ո՞վ է նիկոլին իշխանության բերել օրակարգը»: Այդ «թեզը» ոչ միայն շեղում և պառակտում է ընդդիմությանը, այլ նաև «մեղմացնում» է Նիկոլի պատասխանատվության աստիճանը:


Պարզվում է՝ այս թեման դուր է եկել նաև որոշ «ընդդիմադիր» շրջանակների: Եթե 2018-20թթ. Հանրապետականներից որևէ մեկը հումորով ասեր, որ ՀՀԿ-ն է նիկոլին բերել իշխանության, ապա սոցցանցերում այդ մարդուն կհոշոտեին: Կասեին «Ո՞նց կարող են «մերժվածները» Նիկոլին իշխանության բերել: Հլա ու փորձեին չքվեարկել, ժողովուրդը կհոշոտեր ՀՀԿ-ին և այլն»: Այնուհետ կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով, ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ:


Այսօր, երբ դավաճանությունը երկիրը հասցրել է կործանման ու շարունակում է քայքայել, Նիկոլի երբեմնի թաքնված կամ բացահայտ կողմնակիցները սկսեցին ցնդաբանական երևակայությամբ իրենք իրենց համոզել, իբր այս ողբերգական խզբզանքը ՀՀԿ-ն է «բերել» իշխանության:
Հարգելիներս, առանց այդ էլ հանրային կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում մեր երկրում: Իզուր մի երկնեք նորերը: Լավ կլինի համախմբված կերպով կենտրոնանաք հանրության մի մասի համար երբեմնի պաշտելի, իսկ հետո դավաճան կապիտուլյանտի վերածված ռեժիմին հեռացնելու վրա: Դրանից հետո ավելի հեշտ ու փաստարկված կպարզեք, թե ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը մեր երկրի վրա: Դա պետք է պարզվի անկասկած: Ավելի ճիշտ` Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք:


Իսկ հիմա այդ հարցի «քննարկումը» նիկոլիզմի ջրաղացին լցվող ևս մեկ ջրագիծ է:

Դիտվել է՝ 6489

Մեկնաբանություններ