ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՀՀ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից. Արթուր Ղազինյան

ՀՀ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից. Արթուր Ղազինյան
30.07.2022 | 11:12

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանել է, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները:
Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով են կանխվում «ռևանշիստների» գործողությունները:
Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ. ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարը իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից:


Հետաքրքիր է, ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները, նրանց ձերբակալող քննիչներն ու դատախազները և կալանավորող դատավորները գիտակցու՞մ են, որ կատարում են Ադրբեջանի պետական ավտանգության ծառայության ղեկավարի հրամանները:


Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ՀՀ ԱԱԾ ղեկավարի կոշտ պատասխանն Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի այս ցինիկ և նվաստացուցիչ հայտարարությանը:
Հ.Գ. Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի առեղծվածային մահը, կարծես, ստանում է կոնկրետ պատճառահետևանքային փաթեթավորում:

Դիտվել է՝ 6558

Մեկնաբանություններ