ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնելու քաղաքական ճգնաժամը»

«Ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնելու քաղաքական ճգնաժամը»
12.07.2022 | 07:26

Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին, և դա արդարացված է:
Նիկոլը հույս ուներ, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, բայց այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Նիկոլի իշխանությունն իր տեսակով ընդունակ չէ ժողովրդավարական համախմբման և քաղաքական համագործակցության: Բացի այն, որ մեր երկրում դժվար է հանդուրժել կապիտուլացված ու անգործունակ իշխանությանը, կա նաև իշխանության անբարո ու անվստահելի լինելու հանգամանքը:


Որքան էլ հասարակության մի մասն աչք փակի Արցախի և ազգային համընդհանուր անվտանգության հարցի վրա, միևնույն է, այն միշտ լինելու է որոշիչ` քանի դեռ լուծված չէ: Իսկ դա Նիկոլի իշխանության ամենաթույլ, ամենախոցելի և ակհնայտորեն ձախողված կողմն է:


2022թ. ապրիլ ամսից խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական բոյկոտի ենթարկեց ՀՀ ում միակ առաջնային մանդատ ունեցող ընտրովի մարմնում (ԱԺ) աշխատանքները, և դրանով Հայաստանում քաղաքական ճգնաժամը դարձավ առավել քան ցայտուն:
Ցանկացած գնով ժողովրդավար երևալու Նիկոլի ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Նրան նույնիսկ չեն փրկում Հայաստանում առաքելություն իրականացնող արևմտյան դեսպանների ու գրանտային կառույցների «գովերգումները»: Քաղաքական ճգնաժամը քողարկելու հարցում Նիկոլին չի փրկում նաև ռուսական` առայժմ բարեհաճ վերաբերմունքը: Պրակտիկորեն օգուտ չի տալիս նաև արտախորհրդարանական վեց «կուսակցությունների» ֆորմալ ձևաչափը, որը Նիկոլը ստեղծել է ժողովրդավար երևալու համար, սակայն բոլորն են հասկանում, որ այն զուտ թոզ փչոցի է:


Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ, իսկ հասարակությունը` համախմբվել:
Հետևաբար, պատահական չէ, որ այս իրավիճակում Նիկոլն այլընտրանք չունի, քան ուժային և դատական կառույցների վրա հենվելով` աստիճանաբար վերածվել բռնապետի:
ՈՒժայիններին (ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատավորներ) առայժմ ձեռնտու է Նիկոլին բռնապետ դարձնելը: Չէ՞ որ նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն Արցախի կորստի և պետության հիմքերի թուլացման համար: Նրանք միշտ ունեն ալիբի («հրաման էինք կատարում») և պատրաստ են ծառայելու ցանկացած նոր իշխանության:


Սակայն հարցն այն է, որ «ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնել քաղաքական ճգնաժամը: Ընդհակառակը, նրանք օգնում են քաղաքական ճգնաժամը խորացնելուն: Հատկապես, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն առանձնապես չեն կաշկանդվում ուժայինների ակտիվ խոչընդոտումներից ու բռնաճնշումներից:
Ակնհայտ է, որ Նիկոլը արտաքին ուժային կենտրոններին ռեգիոնալ նշանակության կարևոր խոստումներ է տվել և պետք է ինչ-որ կերպ կատարի դրանք: Դրա համար նրան անհրաժեշտ են ներքաղաքական բնականոն զարգացումներ և լիարժեք գործող խորհրդարան: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը քննադատում է ընդդիմությանը, իսկ արևմտյան կառույցները շարունակ համագործակցության ու կայունության կոչեր են անում:
Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը:


1. Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորություն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Սա այս պահին քիչ հավանական է, որովհետև Նիկոլի համար դեռևս մշուշոտ է մնում իշխանությունից դուրս գտնվելու իր ճակատագիրը: Նա լավ է հասկանում, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունի: Իսկ 2021թ. նման արտախորհրդարանական ընտրություններով վերարտադրվելն ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամը, ու երկիրը հայտնվելու է անվերջանալի ցնցումների մեջ:


2. Փորձի համոզել (խնդրել) ընդդիմադիր խմբակցություններին վերադառնալ խորհրդարան, ֆորմալ առումով ցուցադրելով ներքաղաքական բնականոն զարգացումներ` փոխելով քաղաքական պայքարի ձևերն ու օրակարգերը: Սա ևս անհավանական է, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն ունեն արտաքին քաղաքական ինքնուրույնություն և կարողանում են առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով: Որքան էլ ցանկալի է իր համար, բայց Նիկոլը շանս չունի խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը և նրանց մասնակից դարձնել իր քաղաքական դավադիր օրակարգերին:


3. Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով փորձի ներգրավել ընդդիմությանը նախընտրական լոկալ արշավներին և թուլացնի փողոցային պայքարի ազդեցությունը քաղաքական մյուս գործընթացների վրա: Սակայն սա կարող է միայն ժամանակավոր «լուծում» լինել: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները ևս խթան հանդիսանան հասարակության ընդդիմադիր տրամադրությունների սրման:
Հետևաբար, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվելու է Նիկոլի հետ միասին (քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը): Բռնապետի վերածված Նիկոլը կարծես թե շանսեր չունի և´ իշխանություն պահելու, և´ ժողովրդավար լինելու համար: Էլ չեմ ասում օտարներին տրված խոստումները կատարելու մասին: Հատկապես, որ դրսում լավ հասկանում են՝ ապազգային կամ հակաարցախյան որևէ նոր փաստաթուղթ կարող է չեղարկվել հաջորդ իշխանությունների կողմից` անկատար թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ ծրագրերը:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 10508

Մեկնաբանություններ