ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Առաջնորդ պետք է գտնել Սյունիքում՝ փողից, շահից, քավոր-սանիկից հեռու»

«Առաջնորդ պետք է գտնել Սյունիքում՝ փողից, շահից, քավոր-սանիկից հեռու»
06.07.2022 | 07:21

1988-ի շարժումը, ըստ էության, սկսեցինք որպես ցեղակրոն- տարոնական, խճճվեցինք ՀՀՇ և այլ քաղաքական հոսանքների կոյուղիների ոլորանում, ավարտեցինք ման եկող որդանման ելունում:


Նարեկացին համարյա կասեր՝ ներս մտա որպես ճերմակ աղավնի, դուրս եկա՝ սև ագռավ:
Շուտով չգիտեմ ուր կհայտնվենք, եթե թուրքի և օտարերկրյա մարսողական աղիքներում ծուղրուղու չկանչենք…
Կարծես թե սա է 35 տարվա մեր անցած ուղու կարճ գնահատականը:
Փաստորեն, մեր նժդեհյան ոգու վրա հա էլ խաղացին «մերոնք», գլուխներս շաղվեցրին ու դեռ ուշքի չեկած՝ երեք մատի կոմբինացիա ցույց տվին:


Լավ խաղաքարտ էր, խոսք չկա, ոգին էլ խաղաքարտ դարձրին:
Գունագեղ անվանումներ ու գաստրոնոմիական խայծեր կուլ տվող ազգ ենք դարձել:
Իսկ 92-ի պատերազմը հաղթեցինք շարժման սկզբին թափ առած նժդեհյան հայերնապաշտության ու հայերնատիրության՝ դեռ պահպանված իներցիայով ու՝ զրը՛խկ, հայտնվեցինք դաժան իրականության՝ արդեն մասերի բաժանված ՀՀՇ-ի ու Հանրապետականի, քաղաքական այլ ուժերի մագիլներում:


Դուրս գալ է պետք այս անիծված ու ապազգային պտտահողմից, նորից ու նոր տողից հարություն տալ անցյալ դարասկզբին սկիզբ առած նժդեհա-տարոնական շարժմանը՝ արդեն որպես միակ ու համախմբող քաղաքական ուժի:


Առաջնորդ, կարծում եմ, պետք է գտնել Սյունիքում՝ փողից, շահից, քավոր-սանիկից հեռու, կոյուղաջրերում չթրծված՝ էն ամենամաքուր ակից:
Եթե ուզում ենք էս արևի տակ մեր տեղն ունենալ:
Չգիտեմ՝ ով է, բայց կա, հենքը Սյունիքում է, Սյունիքից է դուրս գալու:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 8167

Մեկնաբանություններ