ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պատմական Սարալանջ-Բերձոր բնակավայրն իր աշխարհագրական դիրքով անչափ կարևոր նշանակություն ունի»

«Պատմական Սարալանջ-Բերձոր բնակավայրն իր աշխարհագրական դիրքով անչափ կարևոր նշանակություն ունի»
10.06.2022 | 07:19

Բերձորը Արցախի հնագույն հայկական բնակավայրերից մեկն է։ Այդ մասին են վկայում քաղաքի տարածքում պահպանված հայ մշակույթի հետքերը, որոնց մի մասը խորհրդային տարիներին ոչնչացրել են ադրբեջանական իշխանությունները։


Բնակավայրը հնում կրել է Սարալանջ անունը։ 19-րդ դարի սկզբին, թուրքական ճնշման տակ, բնակավայրը հայաթափվել է, այստեղ հաստատվել են թրքախոս քրդեր և Սարալանջն անվանափոխել Աբդալար։
Արցախահայությանը օգնելու նպատակով Անդրանիկի զորքերը 1918 թվականին նոյեմբերի 29-30-ը, հաղթահարելով քրդերի և թուրք-թաթարների դիմադրությունը, հասել են մինչև այստեղ և ազատագրել։ 1921-ից հետո խորհրդային իշխանությունները հայկական բնակավայրը հանձնեցին Ադրբեջանին։
1923 թվականին Ավդալլարը անվանափոխվեց և դարձավ Լաչին։ Վերջինս հանդիսանում էր Կարմիր Քուրդիստանի վարչական կենտրոնը։


1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվելուց հետո Լաչինը ստացավ Բերձոր անունը և դարձավ Արցախի Քաշաթաղի շրջկենտրենը։
Պատմական հայկական Սարալանջ-Բերձոր բնակավայրը իր աշխարհագրական դիրքով անչափ կարևոր նշանակություն ունի տարածքի վրա վերահսկողություն ունենալու համար։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 10597

Մեկնաբանություններ