ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Սահմանագծելու են ու սահմանազատեն, ծվեն-ծվեն տան թուրքերին»

«Սահմանագծելու են ու սահմանազատեն, ծվեն-ծվեն տան թուրքերին»
11.05.2022 | 07:33

Գյուղերի հանձնելու մասին նո՞ր եք իմացել ու ակտիվացել. պետք է Բայրամովն ու թուրքերն ասեի՞ն, որ հասկանայիք:


Դեռ տարիուկես առաջ է ասվել այդ մասին՝ ընտրությունների ժամանակ, բազմիցս տաուշցիների ուշադրությունն է հրավիրվել այդ խնդրի կարևորության վրա, սակայն՝ զրո արդյունք:
Նիկոլին ու իր ՔՊ-ին ավելի նախընտրեցին և Հայաստանն ու Արցախը գցեցին փորձանքի մեջ:
Հիմա էլ վայելում են, միջնամատ ու հետույք ցույց տալիս, տարօրինակ մարդանմանների սադրում ու «քսի» տալիս, գնելատիպներով ու նմաններով սոցցանցերը լցնում, ոստիկանության զորքերով ու կարմիրբերետավորներով վախեցնում, Հոռոմի «ԲՏՌ»-ներով հարձակվում:


Այո՛, գյուղերն էլ են տալու, Արցախն էլ, սահմանագծելու են ու սահմանազատեն, ինչքան կարող են՝ ծվեն-ծվեն տան թուրքերին, քանի դեռ էս խելքին եք:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6746

Մեկնաբանություններ