ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Boz kurtlar»-յան ողջույն Արաբատին և թուրքի առաջ կռացած «վարչապետաօլիգարխիկ» մյուս «երևելիներին»

«Boz kurtlar»-յան ողջույն Արաբատին և թուրքի առաջ կռացած «վարչապետաօլիգարխիկ» մյուս «երևելիներին»
25.04.2022 | 07:32

ՈՒրուգվայը հայաշատ այն երկիրն է, որը 1967-ին պետական մակարդակով առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՈՒ ամենևին էլ պատահական չէ, որ Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման 107-րդ տարելիցի օրերին Անկարան բարձր մակարդակով՝ ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի առաջնորդությամբ, դեսպանատուն է բացում Մոնտեվիդեոյում:


Թուրք դիվանագետն իր այցի դեմ բողոքող տեղի հայությանը, որ պարզել էր Հայաստանի դրոշն ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչեր էր հնչեցնում, արձագանքել է եղկելի քմծիծաղով և ձեռքով ցույց տվել «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման (եվրոպական որոշ երկրներում, զորօրիհակ՝ Ավստրիա և Գերմանիա, արգելված) «boz kurtlar»-յան ողջույնը:


Սակայն, ինչպես հաղորդում է տեղի հայկական խորհուրդը, ՈՒրուգվայի ԱԳՆ-ի ուշադրությունից չի վրիպել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ հայ հանրությանն ուղղված «սպառնալիք-ձեռնաշարժումը». ապրիլի 25-ին ԱԳՆ են կանչել այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին:
Իսկ ՀՀ համանուն կառույցը ծպտուն չի հանել:


Մեր ԱԳՆ-ի՝ (իհարկե նաև խորհրդարանի, կառավարության) քաղաքական ներքինուն բնորոշ, հանցավոր լռությունն ու հանդուրժողականությունն արդյոք հավաստումը չե՞ն այն իրողության, որ ՀՀ ներկայիս ռեժիմը, ռուսի ասածով, от и до գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի գրպանում ու ենթակա է միայն նրա հրահանգներին:
Հանուն ճշմարտության փաստենք՝ հայաստանաբնակ Արարատ Միրզոյանի թուրք գործընկերը շիտակ վարքագիծ է դրսևորել ու չի զլացել աչք ունեցող, բայց չտեսնողներին, ականջ ունեցող, բայց չլսողներին ավելորդ անգամ «ավետելու»՝ մենք չենք դավաճանել մեր գիշատչային բնույթին, հետևապես անփոփոխ են Թորքիո «բարձր դռան» իրական ձգտումներն ու նպատակները:


Ասել է՝ մինչ թուրքերն իրենց երկրի թիվ մեկ դիվանագետի մակարդակով փչացնում են, ինչպես քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է արձանագրել, «հայաստանյան վարչապետաօլիգարխիկ խմբակին», ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտն իր 2022-ի ապրիլ 24-յան ուղերձում թուրքից խաղաղություն ու բարեհաճություն է մուրում. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»:


Իհարկե «թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են» ու միշտ էլ այդպիսին են եղել, ինչը նրանք արդեն քանի՜ դար չեն էլ թաքցնում. «Մենք ցանկանում ենք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում»:


Փիրուզա Մելիքսեթյան

Դիտվել է՝ 25696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ