ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սուսաննա Բաբաջանյան. Սխալը եղել է, ու այս սերնդին է վիճակված մեր ծանրածանր սխալներն ուղղել

Սուսաննա Բաբաջանյան. Սխալը եղել է, ու այս սերնդին է վիճակված մեր ծանրածանր սխալներն ուղղել
07.04.2022 | 07:31

Ժամանակին՝ 94-ի հաղթանակից հետո, Արցախի կարգավիճակը ճանաչելն ու հակառակորդին պարտադրելը, թշնամուն ստորագրել տալը խաղ ու պար էր, հենց՝ զինադադարի օրը:
Դա նույնն է, ինչ մայրը երեխա ծներ, պորտը կտրեր ու, առանց իր ազգանունը տալու, առանց հորով-մորով անելու, էշ-էշ ու բնազդական մեկնվեր հանգստանալու ու որոճալու, միլիարդներ դիզելու՝ իր մերկ ու քաղցած ժողովրդին կեղեքելու հաշվին.:


Ինչպե՞ս կարելի էր երկիր ազատագրել՝ մի տուն, մի բակ չէր, դարպասները բաց թողնել ու հանգիստ հեռանալ այդտեղից:
Ո չասենք՝ հետին խելքով հեշտ է դատելը. դեռ այն ժամանակ ինձ պես շատերն են այս մասին մտածել, հիասթափվել ու հարց տվել՝ բա հետո՞, սա՞ էր հաղթանակը, ու ապրել մշտնջենական տագնապի ու վախի մեջ՝ ունեցածը կորցնելու:
Էլ չասենք՝ թուրքից խելոք ենք. նա մեր սխալներից դաս առավ, երկաթը տաք-տաք է ծեծում, իսկ մենք մեր սեփական սխալներից էլ դաս չքաղեցինք: Երեսուն տարին քիչ ժամանակ չէր:
Իրականում, իմ սերունդը կամ նրա «հրամանատարական» կազմը ոչ թե հաղթել ենք, այլ կրակի ու դժոխքի ենք մատնել սերունդներին՝ հաղթանակը չամրագրելով։
Հիմա ի՞նչ ենք ուզում, երկու տարի լռել-լռել ենք, հանկարծ հիշել, որ Արցախին տիրություն անողներ են ծնվել:


Իհարկե, ծնվելու էին. բարձիթողի նորածնին նույնիսկ կապիկներն են ձեռքից-ձեռք խլում, որ ազգանուն տան ու մայրություն անեն:
Շատ կուզեի ասել՝ սա մի նոր ու վերջին Սարդարապատ է, ա՛զգ, դուրս եկեք, բայց ես էլ եմ զզվել ու հիասթափվել պոպուլիստական կոչերից:
էն բանը, որ կոչերով, ասելով պիտի լինի, ավելի լավ է չլինի:
Ազգը պիտի գիտակցի, որ այն, ինչ եղել է 94-ից հետո ու երեսուն տարի շարունակ, արդեն քննելու չէ, անցյալ է:
Սխալը եղել է, ու այս սերնդին է վիճակված մեր ծանրածանր սխալներն ուղղելու, թեկուզ՝ Սարդարապատի դուրս գալու: ՈՒրիշ ելք չկա:
Որդին չի ասում՝ հեր, սխալվել ես, մեզ կրակը գցել, այլ հոր սխալներն էլ իրենն է համարում ու փորձում շտկել:
Փառք Աստծո, մեր սերունդը դեռ կա, ողջ է, նրանց կողքին ենք, հավասար պատասխանատվություն ենք կրում:
Իսկ էդ մանկական խաղերի վերջը տվեք՝ էս կրկնեք, էն կրկնեք ու մյուս պոպուլիստական բաները:


Սա չափազանց լուրջ պայքար է, 88-ին համազոր, մի բան էլ՝ ավելի: Այն ժամանակ մեր անվտանգությունն ու պետականությունն ամենևին էլ վտանգված չէին, կարող էինք շարունակել ապրել, Արցախի հարցն էլ, քաղաքական ճանապարհով ու անցնցում, ընթացքում լուծել:
Համբերություն չունենք, մերը կամ մեր քաղաքական առաջնորդներինը շըրըմփ-թըրըմփն է, միայն թե՝ հնարավորինս ոչ մեր օգտին, պարտադիր՝ կրակներ թողնելով պոչից, ոչ՝ երախից:
Լուրջ պայքարին՝ լուրջ ու համբերատար լուծում, այլապես, ոչ միայն ձախողված համարենք, նաև՝ կրակին բենզին լցնել:


Թշնամու դեմ վաբանկ գնալ պետք չէ, նրա հետևին արևմտյան կիսագունդն է կանգնած, ինքը մենակ չէ, ավելին՝ ընդունակ է ողջ կիսագունդը կապել ջաններիս:
Մի բան, որ ամեն տեղից ենք ուշացել, քնել շուրջ երկու տարի (երեսունը՝ մոռանանք), եկել՝ Բրյուսել մեկնելուց ժամ առաջ ոգևորվել, ասես՝ Արցախը մի օր առաջ են թուրքերը գրավել:
Իսկ սա նշանակում է՝ կոնֆլիկտն ավելի է բարդացել, լուծումն ավելի ժամանակ, խելք ու համբերություն է պահանջելու:

Դիտվել է՝ 10137

Մեկնաբանություններ