«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մեկ մետր շեղում, և դու թշնամու գերին ես

Մեկ մետր շեղում, և դու թշնամու գերին ես
22.02.2022 | 11:14

Սա է իրականությունը:
Ոչ՝ գյուղամիջով, Խնածախ գյուղի վերևի ճանապարհով գյուղ մտանք, քանի որ հարազատիս տունը հենց այդ զառիվայրում է գտնվում, գյուղի ծայրին:
Թշնամու պոստերից մեկը, որի մասին հանգուցյալ բարեկամուհիս այնքան տագնապած ու զայրացած պատմում էր, խնդրում, որ հանկարծ չգնամ, գտնվում է նրա տան կտուրից հարյուր մետրի վրա՝ թուրքի ափի մեջ:


Առաջին անգամ տեսա: Պահը հարմար չէր՝ նկարելու, անցումն այնքան ակնթարթային է, որ չես էլ հասցնի:


ՈՒրեմն, եթե վերևի ճանապարհից թեթևակի աջ չթեքվես՝ դեպի գյուղ, այլ շարունակես ուղիղ գնալ, ինչպես նախկինում միշտ, եթե մեկ-երկու մետր շեղում անես, չարգելակես մեքենան՝ մտքերով ընկած, հայտնվում ես թշնամու գծած տարածքում, նրա դրոշի ներքո և անխուսափ՝ գերեվարվում:
Հուսամ՝ պատկերացրիք:
Իսկ մենք ընտանիքով էինք, բոլորս էլ պատերազմից հետո՝ այստեղ չեկած, նոր չափումներին անծանոթ:
Մի պահ նույնիսկ թվաց՝ ճանապարհը շփոթել, ուղիղ գնում ենք թշնամու դիրքեր: Ժամանակ չկար, ուշանում էինք. այնպես, մի աչքով ստուգելուց հետո շարունակեցինք ճանապարհը, եկանք հասանք այդ նեղ ճամփաբաժանն ու արագ թեքվեցինք:
Սա է հայի իրական սև օրը:


Եթե, առանց չափազանցության, մեկ-երկու մետր շեղում տայինք, անմիջապես հայտնվելու էինք թշնամու գծած տարածքում և ողջ ընտանիքով՝ գերեվարվելու:
Ահա թե ինչու տաքսիստները շատ հաճախ խուսափում են սահմանամերձ գյուղեր մեկնելուց:
Մարդ ես՝ մեկ մետր շեղում, և դու թուրքի գերին ես:


Հ.Գ. Լուսանկարում վերևից սպիտակ տանիքովը հարազատիս տունն է:
Իսկ գյուղում բոլորը մի մարդու պես ինձ էին հարցնում՝ ի՞նչ ենք դառնալու, գյուղն ի՞նչ է լինելու, էսպես ապրել չի լինի՝ թուրքի յաթաղանը գլխներիցս կախ:


Սուսաննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 7208

Մեկնաբանություններ