ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միշտ էլ ընդհանուր լեզու են գտնում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միշտ էլ ընդհանուր լեզու են գտնում
21.02.2022 | 10:46

Մարդկությունը, այդ թվում և հայությունը, թերևս, լավ չեն պատկերացնում համաշխարհային ղեկավարման կամ համաշխարհային մաֆիայի կառուցվածքը: Եվ դա բնական է, որովհետև դժվար է տեսնել մի բան, որը հետնաբեմում է: Ով էլ փորձում է տեսնել, վերլուծել և խոսել այդ մասին, պիտակավորում են որպես «դավադրության տեսության» հետևորդ:

Դա էլ է հասկանալի, քանի որ նույն ինֆորմացիոն սկզբնաղբյուրն է: Ե՛վ «կողմ-ն են իրենք, և՛ «դեմ»-ը: Ե՛վ գլոբալիստներն են իրենք, և՛ հակագլոբալիստ տիտղոսը կրողները: ԱՄՆ-ում, ըստ էության, և՛ դեմոկրատներն են իրենք, և՛ հանրապետականները: Մի խոսքով, լաբիրինթոսը այնպիսի կառուցվածք ունի, որ, աջ գնաս, թե ձախ, նույն ելքից ես դուրս գալու: Իհարկե, այդտեղ ամենից մեծ զանգվածը անուղղակիորեն ղեկավարվողներն են, որոնք շփոթված են հակասությունների մեջ: Սա ղազախական դեպքերի հետ կապված հիշեցի և նաև՝ մեր իշխանության, որը, արի ու տես, ՀԱՊԿ-ի ջատագով է դարձել այժմ:

Տարօրինա՞կ է. և՛ այո, և՛ ոչ: Ոչ, եթե այդ ամենը դիտում ենք համաշխարհային կառավարման կամ անդրազգային, անդրպետական կառավարման համատեքստում, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միշտ կարող են ընդհանուր լեզու գտնել: Մեկ Ռուսաստանն է մտնում Աֆղանստան և հետո, իբր պարտված, դուրս է գալիս այնտեղից, մեկ նույն «անհայտ» պատճառով ԱՄՆ-ն է ներխուժում Աֆղանստան և դարձյալ մեծ կորուստներով դուրս է գալիս: Մեկ Ղազախստանում հեղափոխություն են ուզում անել, բայց մեթոդները, արի ու տես, այնքան էլ արևմտյան չեն՝ ո՛չ թավշյա են, ո՛չ նարնջագույն, ո՛չ էլ «վարդերի»: Իսկ հայտնի է, որ հեղափոխությունները հաջող ավարտի միայն Արևմուտքն է կարողանում հասցնել:

Այնպես որ, «գունավոր հեղափոխությունը», այդուհանդերձ, ՀՀ-ում էր, իսկ Ղազախստանում այլ սցենար էր: Գիտեմ, որ արևմտամետներին կամ երդվյալ ռուսատյացներին գրածս դուր չի գալու, որովհետև կորչում է իրենց ողջ կյանքի իմաստը:

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 5128

Մեկնաբանություններ