«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Իշխանությունը վարում է օրակարգեր քանդելու քաղաքականություն

Իշխանությունը վարում է օրակարգեր քանդելու քաղաքականություն
13.02.2022 | 10:59

Տարբեր լրատվամիջոցներով, տարաբնույթ հաղորդումների ընթացքում լսում ենք հայտնի կամ ոչ այնքան հայտնի մարդկանց կարծիքներ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Դրանք աչքի են ընկնում բազմախոսությամբ, այլախոսությամբ՝ թաքուն, խորքային, էական խնդիրների առնչությամբ։

Ստեղծվում է մի արհեստական էզոթերիկ միջավայր, որտեղ ավելի շուտ պետք է գնահատել մասնակցի անձը և նրա ծառայությունները, քան նյութը և այդ նյութի վերաբերյալ հնչող խոսքը։ Դրանք, որքան կարելի է հասկանալ, խոսակցություններ են այն բանի շուրջ, ինչի մասին պատկերացում չունենք, հետևաբար, նույնքան անստույգ են և անհասկանալի։

Իշխանությունը վարում է օրակարգեր քանդելու քաղաքականություն։ Օրակարգեր առաջարկում են մարդիկ, քաղաքացիները։ Նրանք բարձրացնում են անձնական, խմբային, շերտային, այլևայլ խնդիրներ, որոնք կարող են պատճառ դառնալ անվերջ օրակարգեր ձևավորելու։ Իհարկե, դրանք հետևանք են իրական օրակարգային խնդիրների, որոնք մնում են լուծման կարոտ։ Ավելին, իշխանությունն իր ամենօրյա գործունեությամբ՝ արհամարհելով, շրջանցելով, անվանարկելով, պիտակավորելով, պոպուլիզմով խեղաթյուրում է դրանց բովանդակությունն ու դուրս մղում դրանք հասարակական լուսանցք։ Դրանք շատ կարևոր խնդիրներ են, բայց օրակարգ չեն դառնում։ Դրանք ամենօրյա աշխատանքի առարկա չեն ոչ միայն այն պատճառով, որ իշխանություններն այդ գործի համար բոլորովին պիտանի չեն։ Նրանք ստեղծելու, կառուցելու տրամաբանություն չունեն, նրանց գործունեությունը նպատակամղված է բոլոր հնարավոր օրակարգերը տապալելուն։ Մենք ինչ ենք ակնկալում քաղաքական ուժերից, ներառյալ՝ ներկա իշխանությունը։

Որևէ մեկը ինչ-որ հեռանկար ներկայացնու՞մ է, որտեղ թեկուզ թոթովախոս պատկերացում կտա երկրի, ազգի ճակատագրի, օրախնդիր ու ռազմավարական կարևորության հարցերի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին։ Մենք նման պահանջ ներկայացնու՞մ ենք նրանց։ Մենք ինքներս գիտակցու՞մ ենք, թե որտեղ ենք։ Ինչ կպատահի մեզ հետ, եթե այսպես շարունակենք։ Թե՞ նախընտրում ենք ջայլամի պես գլուխներս պահել թեկուզ որևէ անպատեհ տեղում, միայն թե հարկադրված չլինենք դրանց մասին մտածելու, միայն թե նեղություն չտանք մեզ լրջորեն մտածելու։ Որովհետև դրան հաջորդելու է առերեսումը։ Ինքներս մեզ հետ։ Եվ մնալու ենք պարտված։ Որովհետև ոչինչ չունենք ասելու այն մեկին, որը պատասխաններ է պահանջում։ Մենք չենք ուզում հարցեր առաջադրել։ Որովհետև դրանք պատասխաններ են պահանջելու։ Մենք վախենում ենք նպատակներ ձևավորելուց, որովհետև դրանք ճանապարհներ են հարցնելու։ Մենք վախենում ենք մեր գոյության պահանջի մասին բարձրաձայն մտածելուց, որովհետև այն մեզ իրավատեր կդարձնի, և դրա տակից դուրս գալ է պետք։

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 8026

Մեկնաբանություններ