«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Վարդան Խարազյան. Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը

Վարդան Խարազյան. Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը
03.02.2022 | 17:21

Հայի հետ ապրելը կռիվ է, խոսելը՝ վեճ, հապա ո՞ւր գնաս, ո՞ւմ հետ խոսես: Կրակն ենք ընկել բոլոր հայերս մեր ձեռքը: Մի լավ օր իմ կյանքում չեմ հիշում, միայն նվաստացում՝ մանկությունից, հաշիվներ՝ դեռ դպրոցից, կռիվ՝ տանը, փողոցում, ավտոբուսում... Վաթսուն տարի ապրեցի Երևանում և տառացիորեն ամեն օր ուզեցի ինքնասպան լինել... Գնացի ուրիշ երկրներ՝ Մոսկվա, Պրագա, Կրակով, և հենց վերադարձա իմ քաղաք, առաջին իսկ շփումից մահանալս բռնեց... Բայց նաև հազվադեպ լավ հայից լավ մարդ դեռ չեմ հանդիպել իմ կյանքում: Հայերն ինձ տանջել են դեռ մորս փորից, իսկ հետո մինչ օրս տանջում են:

Կուզեի՞ մի այլ ազգ ծնվել, ասենք, վրացի, ռուս կամ չին... Կամ հույն, իտալ, իսպան. գուցե գնչո՞ւ, կամ մի շունշանորդի արաբ... Սիրելով բոլոր մարդկանց, բոլոր ազգերին ու ցեղերին, նույնիսկ իմ Աստծու խաթեր հանդուրժելով թուրքերին, ես այլ ազգ, եթե ինձ սպանեին՝ չէի ուզի ծնվել: Դա նույնիսկ պատկերացնելն ինձ գարշանք է պատճառում և ահավոր կարոտի մեջ գցում դեպի հայը: Ամեն ազգի մարդ երևի նույնն է զգում հաստատ: Մի անգամ դեռ տասը տարեկան աղջնակիս հարցրի՝ կուզեի՞ր տղա ծնվել, ասաց՝ ոչ, ոչ, ոչ... Ամեն արարած իր կենսաբանական վիճակից այլ վիճակ չի ուզում պատկերացնել, դա անբնական է: Ամեն մարդ իր ազգից դուրս իրեն պատկերացնել չի կարող: Դա դավաճանություն է Աստծուն, Ով նրա բնույթի հեղինակն է: Մի օր Մոսկվա-Սոֆիա գնացքում զրուցեցի մի թուրք ժուռնալիստի հետ և չկարողացա համոզել, որ խաղաղություն կնքենք Ղարաբաղի հարցով, տասնհինգ թվի հաշվով... Հասկացա, որ թուրքը հողի և տարածության մարդ է, ինչ-որ անհամ մի ազգ, որի աստվածը հող գրավելն է, ուրիշների բնակավայրը գրավելը: Բայց սա թուրք մարդու հավաքական բնութագրում չէ, այլ՝ քաղաքական. հասարակ թուրք մարդը լավն է, ինչպես որ լավն են հասարակ հայը, վրացին, ռուսը... Մի անգամ եվրոպական ցուրտ մի քաղաքում կանչում էի՝ ախ, ինձ թեկուզ Երևանի ամենավերջին խուժան գյադեն պատահի՝ մենակ հիմա մի հայ պատահի... Դա հազար ինը հարյուր չգիտեմ որ թվին էր: Ինձ թվում էր այդ պահին, թե ես լեզու կգտնեմ ամենաստորագույն հայի հետ, ով երբևէ խփել է ինձ, և որի վրա իմ ձեռքը չի գնացել, բայց զուր, դա ընդամենը ես էի հայ, միայն ես, որի ձեռքը ոչ մի հայի վրա չի կարող գնալ, և որի մատները համարյա լացով են վերցնում պատուհանի փեղկերում մեռած ձմռան մեղվին և տանում թաղում հողի մեջ:

Երբ բանակում թուրքերն ու ռուսները ինձ ոտնատակ էին տալիս՝ ես ցավ չէի զգում, նրանք քառասուն հոգով էին, իսկ ես՝ մենակ, բայց երբ հայն է ինձ խփել՝ ես այդ մենակ հայի առաջ մնացել եմ երեխու պես զարմացած ու ձեռքերս՝ հաշմանդամի պես թույլ: Հիմա մենակ եմ ողջ երկրագնդում: Կյանքս անցած է, հայկական դավաճանությունը՝ կայացած, հերոսական անգին տղաները՝ մահացած... Աստված նրանց հարություն կտա և եթե ինձ էլ, ապա հետները կրակի շուրջ կխոսենք, կժպտանք... Բայց հիմա ոչ մի հայի հետ բանավոր խոսել չի ստացվում, միայն՝ գրավոր, միայն՝ հեռավոր: Որովհետև հասկացող ոչ մեկը չկա: Գեթ մի ընկեր չկա...

Դիտվել է՝ 6693

Մեկնաբանություններ