ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Տիգրան Ավինյան. Այսօր խնդիր ունենք հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը

Տիգրան Ավինյան. Այսօր խնդիր ունենք հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը
20.02.2021 | 16:17

Արցախյան շարժման 33-ամյակի շնորհավորական ուղերձում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտում է, որ շարժման պատմական նշանակությունը վիթխարի է:

«Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով: Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը», - նշում է նա:

Ավինյանը համոզմունք է հայտնում, որ անկախ ամեն ինչից Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և «չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»:

Դիտվել է՝ 6722

Մեկնաբանություններ