ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արմեն Գրիգորյան. Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է

Արմեն Գրիգորյան. Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է
16.02.2021 | 21:04

Սերժ Սարգսյանի տված խոստումների պատճառով Հայաստանը կանգնել էր փակուղու առաջ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցին:

«Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, ի դեպ այդ խոստումներից հետո որոշակի ժամանացույց էր ենթադրվում և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, իսկ ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017-ի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիան ձգում է: Այդ մարդը այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար՝ լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

«Արմնյուզ» ՀԸ-ին հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմից հետո չի եղել Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու պայմանավորվածություն:

Դիտվել է՝ 5557

Մեկնաբանություններ