ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մեծ Բրիտանիայի պետնախարարի պաշտոնական այցը Ադրբեջան

Մեծ Բրիտանիայի պետնախարարի պաշտոնական այցը Ադրբեջան
08.02.2021 | 14:08

Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցի մասին Ադրբեջան՝ Թվիթերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:

«Եվրոպական հարևանության հարցերով Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը Բաքվից սկսել է իր առաջին այցը տարածաշրջան», - գրել է դեսպանը: Նախարարի այցի նպատակն է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը կանաչ էներգետիկայի զարգացման ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների, կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային անհավասարության դեմ պայքարում: Մորթոնը հանդիպում կունանա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների,
խաղաղության ու կայունության ապահովման հետ կապված հարցեր:


Եվրոպական հարևանության պետնախարարը կմասնակցի Միացյալ Թագավորություն-Ադրբեջան ռազմավարական քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպմանը, որն ամեն տարի փետրվարի 9-ին տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև: Երկու երկրների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել գործընկերությունը շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների վերաբերյալ:

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ