ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զարիֆ. Կովկասում դաժան պատերազմի փորձը չպետք է կրկնվի

Զարիֆ. Կովկասում դաժան պատերազմի փորձը չպետք է կրկնվի
31.01.2021 | 20:48

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նախիջևանում, հանդիպում է ունեցել Ինքնավար Հանրապետության Գերագույն վեհաժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: «ԻՍՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ, նախարարը հանդիպման ժամանակ շեշտել է, որ շրջանի դերակատարությունը կենսական նշանակություն է ունենալու Կովկասի տարածաշրջանի համար:


«Ուրախ եմ, որ տարածաշրջանային այցս սկսել եմ Բաքվից և ավարտում եմ Նախիջանում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կենսական նշանակություն կունենա Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Կովկասում դաժան պատերազմի փորձը չկրկնվի: Դա անելու միակ ճանապարհը շահավետ համագործակցությունն է, և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է եզակի դեր ունենալ այս գործում, ինչպես նաև տրանսպորտային ուղիներ ստեղծելու հարցում»,- ասել է Զարիֆը: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի համապարփակ համագործակցություն ծավալել Հարավ-հյուսիս և Հարավ-արևմուտք միջանցքերով, իսկ միջանցքներ, ըստ դիվանագետի, կմիավորեն Պարսից ծոցը Ռուսաստանին և Սև ծովին:

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ