Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Բաքուն անցնում է ամերիկյան տեստ Ղարաբաղի հարցով

Բաքուն անցնում է ամերիկյան տեստ Ղարաբաղի հարցով
31.01.2021 | 20:33

Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը նախապատրաստվել և ստորագրվել է առանց Վաշինգտոնի մասնակցության: Բրայզան իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Պետդեպարտամենտում չկար որևէ աշխատակից, որ «պատասխանատու էր Կովկասի գործերի համար», ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի դիրքորոշումը պասիվ էր, իսկ ամերիկացի որոշ փորձագետների հույսը, որ Թուրքիան Անդրկովկասում «կդառնա ԱՄՆ շահերի իրականացնող, կառուցված էր դատարկ տեղում»: Ըստ հրադադարի համաձայնության, որ ամրապնդեց Ադրբեջանի տարածքային հաջողությունները, տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Թուրք խաղաղապահներ չկան, Անկարան Մոսկվայի հետ պայմանավորվել է սոսկ համատեղ կենտրոնի ստեղծման մասին՝ դիտարկելու հրադադարը:

ԱՄՆ-ի National Review-ն, վերլուծելով համաձայնագրի կետերից մեկը, արձանագրում է. «ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հերթական 5 տարի երկարացումով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մասին»: Այլ խսքով՝ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը 4 տարի հետո չասեն. «Ես չեմ ուզում ռուսական ռազմական ներկայությունը»: Ռուսաստանի ներկա ազդեցության ներուժը կպահպանվի 5 տարի: Բայց եթե, օրինակ, Բաքուն նույնիսկ հայտարարի, միևնույն է, առանց Երևանի հետ սերտ քաղաքական ու այլ համագործակցության չի կարող ապահովել ցանկալի Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան միջանցքի գործունեությունը հայկական տարածքով: Իսկ այդ ժամանակ Երևանում իշխանության պետք է գան քաղաքական ուժեր, որ պատրաստ կլինեն երկխոսության՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Հեռանկարում, համենայն դեպս՝ միջնաժամկետ, այդ սցենարը չի երևում, և ԱՄՆ-ի համար շատ բարդ է լինելու այդ գործընթացի մեջ մտնելը: Ճիշտ է, կան տնտեսական ու դիվանագիտական գործողություներ, որոնցով կարող են փորձել իրադարձությունների ընթացքը փոխել, բայց միայն այդ միջոցներով վերադարձնել իր ազդեցությունը տարածաշրջանի վրա Վաշինգտոնի համար խնդրահարույց է լինելու: ԱՄՆ փոձագետները ընդունում են, որ Մոսկվան, աջակցելով հաղորդակցուղիների ապաշրջափակման նախագծին, «իրավիճակը փոխարկում է տնտեսական առավելությունների և վերահսկում է ցամաքային ուղիղ ճանապարհը Կասպից ծովից Միջերկրական ու Եվրոպա, որի մասին Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց երազում էին»: Այս առումով Արևմուտքում որոշել են հիշել 1920-ականների պատմական խաղացանկը: Ըստ առաջարկված վարկածի՝ Լենինի ու Աթաթուրքի ալյանսը թույ տվեց արագ խորհրդայնացնել Ադրբեջանը, հետո՝ Հայաստանը ու Վրաստանը: Եվ հիմա, 100 տարի անց, նախագահ Ռեջեփ Էրդողանը իբր «Աթաթուրքի պես վարվեց՝ դաշինքի մեջ մտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ամրապնդեց Մոսկվայի դիրքերը Անդրկովկասում»: Պատմական այս զուգահեռը, իհարկե, պայմանական է, բայց բավականին հետաքրքիր: Ստացվում է՝ Արևմուտքը ընդունում է, որ տանուլ է տվել Կովկասը: Պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցիչ (Քոլին Պաուելի ու Կոնդոլիզա Ռայսի օրոք) Ադամ Էռլին գտնում է, որ «Փափուկ ու կոշտ ուժ կիրառելու Ռուսաստանի հաջողությունները Անդրկովկասում տպավորիչ են, իսկ ԱՄՆ-ի համար դա ռազմավարական անհաջողություն է»:


Իսկ հետո՞: Ամերիկացիները ցանկանում են վերականգնլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, վերադարձնել առաջին պլան, գործարկել միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում ավելի վաղ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը փորձում էին կարգավորել կոնֆլիկտը: Տվյալ դեպքում խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումները վերսկսելու մասին է: Հաջիևը սեմինարում հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ այդ ձևաչափով վերսկսել համագործակցությունը Վաշինգտոնի հետ, թեպետ գտնում է, որ «խմբի հեղինակությունը Ադրբեջանում շատ ցածր է», իսկ կարգավիճակի մասին խոսակցությունները հիմա արդիական չեն: Ուրվագծվում են տարբեր նպատակներ: ԱՄՆ-ի համար կարևոր է հայտարարել, որ ղարաբաղյան խաղաղ համաձայնագիրը անցումային է, գլխավոր որոշումները դեռ առջևում են՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը Լեռնային Ղարաբաղում: Բայց ադրբեջանական կողմը համոզված է, որ նրանք գործում են պրոֆեսիոնալ՝ սեմինարում հայտարարել է Հաջիևը: Ադրբեջանի համար կարևոր է «կապել» Վաշինգտոնին բանակցություններով, որ փորձի թուլացնել Բայդենի վարչակազմի ճնշումը հետպատերազմյան պայմաններում: Խոսքը անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնության վերանայման, Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածից ազատման դադարեցումը: ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին «միանգամայն նոր իրականության մեջ մեծ ուշադրություն հատկացնել»: Առաջարկվող սխեման պարզունակ է: Ադրբեջանում խաղադրույքը դնելու են այն ուժերի վրա, որոնք գտնում են, որ «նախագահ Իլհամ Ալիևը կիսատ թողեց գործը Ղարաբաղում, ոչ միայն պահպանեց հայկական անկլավը, այլև բերեց ռուս խաղաղապահների, որոնց որոշակի պայմաններում կարելի է անվանել օկուպանտ»:

Հայաստանում խաղադրույքը արվելու է ռևանշիստների վրա, ներառելով սփյուռքի ուժերը: Վաշինգտոնը մտադիր է համոզել Երևանին, որ խաղաղ համաձանության պայմանները շատ ավելի շահավետ են Բաքվի համար: Ամերիկացիները, հավանաբար, կսկսեն հնարավորություններ որոնել՝ ցույց տալու ռուսական խաղաղապահության անարդյունավետությունը: ԱՄՆ-ը չի թաքցնում, որ մտադիր է հետ քաշել Թուրքիային Ռուսաստանից ոչ միայն Անդրովկասում, թեպետ դրա համար անհրաժեշտ է լուրջ զիջումներ անել Էրդողանին տարբեր հարցերում, ներառյալ քրդերին: Ճիշտ է, հրապարակային տարածքում Բայդենի քաղաքականությունը Անդրկովկասում դեռ հստակ չէ: Ատլանտյան կենտրոնը դեռ նոր է խորհրդատվություն նախապատրաստում Սպիտակ տան համար՝ այդ տարածաշրջանում քաղաքականության կառուցման նպատակով: Բայց դրանք մտադրություններ են, սպասենք իրականությանը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Տևական ժամանակ ռուսները փորձում էին չեզոքացնել Ֆրանսիայի միջամտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ընդհանրապես Արցախի հարցի լուծմանը, հիմա գլխացավանք է դարձել ԱՄՆ նոր վարչակազմը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ քննարկել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում հետընտրական ճգնաժամը կարգավորելու հարցեր, և՝ երկարատև ու կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը: Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը Շվեդիայի ԵԱՀԿ նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա: Սա է պատճառը, որ Ռուսաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից շատ է ջանում ապացուցել, որ Մինսկի խմբի առաքելությունը սպառվել է, այլևս լուծելու հարց չկա ու չի կարող լինել առաջիկա 5 տարում միանշանակ: Իրականում դա մեծ ու տգեղ սուտ է, որին հավատում են միայն Կրեմլում ու փորձում են հավատացնել Փարիզին ու Վաշինգտոնին: Եվ այստեղ շատ կարևոր է մեր դիվանագիտության դերը՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու վերականգնելու կորցրածը, եթե, իհարկե, իշխանությունը համաձայն չէ Մոսկվայի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ