ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

5-րդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը «իրական սպառնալիք» է ՆԱՏՕ-ի համար

5-րդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը «իրական սպառնալիք» է ՆԱՏՕ-ի համար
12.12.2020 | 21:53

Ամերիկյան The National Interest-ը հրապարակել է հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչի հինգ առանձնահատկություններ, որոնք դարձնում են «իրական սպառնալիք» ՆԱՏՕ-ի համար: Կործանիչի առավելություններից մեկն աէրոդինամիկան է, կործանիչի դիզայնը նրան ապահովում է մանևրելու բարձրագույն մակարդակ և օդային մարտերում հաջողելու հնարավորություններ: Հաջորդ առանձնահատկությունը կրակի ուժն է, որն օգտագործվում է ցամաքային թիրախներին հարվածելու համար:


Հաջորդ կարևոր առանձնահատկությունըկործանիչի գինն է: Ռուսաստանը կարողացել է զգալիորեն իջեցնել կործանիչի արժեքը, որը դրական է անդրադարձել արտադրական գործընթացի վրա:


Մարտական մեքենայի առանձնահատկությունների շարքում նաև կործանիչի «հատկապես կարևոր թիրախներին» հակազդելու կարողությունն է: Սու-57 ինքնաթիռը թույլ է տալիս արդյունավետո հետևել թշնամու, այդ թվում՝ գաղտնի տեխնոլոգիաներով արտադրված ինքնաթիռներին: Վերջին հատկությունը ծանր S-70 Okhotnik անօդաչու թռչող սարքի հետ համատեղ օգտագործվելու հնարավորությունն է: Հեղինակի խոսքով, այս ԱԹՍ-ն մշակվել է որպես կործանիչի թև, որը կարող է բարելավել իր մարտական կարողությունները: Սու-57-ը հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և վերգետնյա թիրախներ ոչնչացնելու համար: Այն առաջին անգամ օդ է բարձրացել 2010 թվականին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչը լավագույնս փորձարկվել է Սիրիայում:

Դիտվել է՝ 4696

Մեկնաբանություններ