ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՈՒս­տա,՜ Հա­մոն փո­ղը չի տվել

ՈՒս­տա,՜ Հա­մոն փո­ղը չի տվել
14.07.2020 | 12:37

Կա­րող էի վեր­նագ­րել «Երկ­րի ա­ղը չպի­տի պա­կա­սի», բայց հաս­կա­ցող­նե­րը քիչ էին լի­նե­լու, ցա­վոք, Հրանտ Մաթևո­սյա­նի վե­պե­րը կար­դա­ցող­նե­րից ա­վե­լի քիչ են նրա հար­ցազ­րույց­նե­րը կար­դա­ցող­նե­րը, ու քչե­րը գի­տեն՝ ու՞մ էր Հրանտ Մաթևո­սյա­նը հա­մա­րում երկ­րի ա­ղը: Հա­մա­րյա բո­լո­րը գի­տեն՝ Ա­ղա­սի Այ­վա­զյա­նի «Ե­ռան­կյու­նու» պատ­մա­կան ինք­նա­թի­ռը նս­տող վար­պետ Մկր­տի­չը, Ֆրուն­զը՝ նույն ին­քը՝ Մհեր Մկրտ­չյա­նը, ինք­նա­թի­ռի պա­տու­հա­նը բա­ցում ու թռիչ­քից ա­ռաջ դար­բին­նե­րին հի­շեց­նում է՝ «ՈՒս­տա՜, Հա­մոն փո­ղը չի տվել»: Ո­րով­հետև այլևս ոչ ոք չի մնա­ցել, որ հի­շեց­նի՝ ԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րա­րից մինչև մշա­կույ­թի փոխ­նա­խա­րար, ոչ ոք ոչ հու­լի­սի 4-ին, ոչ մինչև այ­սօր չհի­շեց՝ Ո՞Վ է ՄՀԵՐ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԸ ու Ի՞ՆՉ է ա­րել հայ թատ­րո­նի ու հայ կի­նո­յի հա­մար և ԻՆ­ՉՈՒ՞ պի­տի նրա ծնն­դյան օ­րը նշ­վեր: Գո­նե Պան­թեոն այ­ցով: ԱՐ­ԺԵՔ­ՆԵ­ՐԸ պահ­պա­նում են ԱՐ­ԺԵ­ՎՈ­ՐԵ­ԼՈՎ: Չա­րա­բաս­տիկ կո­րո­նա­վա­րա­կը կապ չու­նի, վե­րա­բեր­մուն­քը նույ­նը կլի­ներ, ո­րով­հետև …«Հա­մոն փո­ղը չի տվել», ի­մա՝ ցու­ցում չու­նեն հայն ու հայ­կա­կա­նը հաս­կա­նա­լու, գնա­հա­տե­լու, թե­կուզ մե­ծա­րե­լով՝ ինք­նա­մե­ծար­վե­լու, որ այդ­քան ըն­դուն­ված է Հա­յաս­տա­նում: Երկ­րի ա­ղը պա­կա­սում է, ու եր­կիրն ան­հա­մա­նում է: Է­հե՜­հե՜յ…՝ կա­սեր Ֆրուն­զը, նույն ին­քը՝ ՄՀԵՐ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԸ, «Մենք ենք, մեր սա­րե­րի» Իշ­խա­նի դե­րում: ՈՒ մենք ա­մեն ինչ կհաս­կա­նա­յինք: Հի­մա ա­սող չկա: Ո­րով­հետև լսող չկա: Լի­նում են ան­ժա­մա­նակ ժա­մա­նակ­ներ, երբ ա­սող չկա, ո­րով­հետև լսող չկա, լսող չկա, ո­րով­հետև ա­սող չկա: Դըմփ-դըմփ, հու՜: Քայ­լոն հե­ռա­ցավ՝ պո­չը թափ տա­լով:


…Հու­լի­սի 10-ին Էր­դո­ղա­նը Կոս­տանդ­նու­պոլ­սի Սուրբ Սո­ֆիա տա­ճա­րը հայ­տա­րա­րեց մզ­կիթ: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ իր եր­կիրն է, ինչ ու­զում է՝ ա­նում է: Կամ էլ՝ մենք ուր, Հուս­տի­նիա­նոս կայսրն ուր, Բյու­զան­դա­կան կայս­րու­թյունն ուր: Թող սուլ­թան Մեհ­մե­դը չգ­րա­վեր Կոս­տանդ­նու­պո­լի­սը, պատ­մու­թյու­նը չփո­խեր՝ հօ­գուտ մզ­կի­թի՝ ընդ­դեմ ե­կե­ղե­ցու: Թող Էր­դո­ղա­նը Ա­թա­թուր­քին դեմ չգ­նա: Թող ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն տեր լի­նի իր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը: Ի­րա­կա­նում ա­մե­նա­բութ տե­սա­կետն է, որ կա­րող է լի­նել աշ­խար­հում ու հատ­կա­պես տա­րա­ծաշր­ջա­նում: Մա­նա­վանդ՝ քրիս­տո­նեու­թյու­նը ա­ռա­ջի­նը պե­տա­կան կրոն հռ­չա­կած երկ­րում, որ հռ­չա­կել, բայց մինչև հի­մա ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵՈՒ­ԹՅՈՒՆ չի ըն­դու­նել, ու չի հաս­կա­ցել: Եվ ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­յի պարտ­քը հա­մա­րում է մոմ վա­ռելն ու ա­ղոթ­քի տես­քով Աստ­ծուն պա­հանջ­նե­րի ցանկ ներ­կա­յաց­նե­լը: Ստամ­բուլ վե­րան­վան­ված Կոս­տանդ­նու­պոլ­սում մի մզ­կիթ ա­վել, մի մզ­կիթ պա­կաս՝ Էր­դո­ղա­նի հո­գը չէ, Սուրբ Սո­ֆիան ՍԻՄ­ՎՈԼ է, ո­րը սե­փա­կա­նե­լը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, քա­ղա­քակր­թա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի: Թուր­քիա­յի նա­խա­գա­հը լու­ծում է բա­զում խն­դիր­ներ, հիմ­նա­կա­նը տա­րա­ծաշր­ջա­նի ԳԼ­ԽԱ­ՎՈՐ երկ­րի կար­գա­վի­ճակն է, այդ թվում սուն­նի­նե­րի հա­մար: Նա խա­ղում է ազ­գայ­նա­կան պո­պու­լիզ­մի լա­րե­րի վրա՝ ամ­րապն­դե­լու ճոճ­վող վար­կա­նի­շը՝ ի հա­շիվ մո­լե­ռան­դու­թյան: Էր­դո­ղա­նը խն­դիր ու­նի կրո­նա­կան հար­ցե­րով ու­շադ­րու­թյու­նը շե­ղել տն­տե­սա­կան ան­կու­մից ու ար­տա­քին քա­ղա­քա­կան ագ­րե­սիվ, ռեալ հա­ջո­ղու­թյուն չգ­րան­ցած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ոչ Սի­րիա­յում, ոչ Լի­բիա­յում, ոչ Լի­բա­նա­նում: Նա ու­զում է ԱՄՆ-ին, Եվ­րո­պա­յին, քրիս­տո­նյա աշ­խար­հին ցույց տալ իր հզո­րու­թյու­նը, բա­ցար­ձակ ագ­րե­սիան: 2023-ին Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան 100-ա­մյակն է: Նոր 100-ա­մյա­կը պի­տի կրի Էր­դո­ղա­նի ա­նու­նը, ոչ թե հիմ­նա­դիր Ա­թա­թուր­քի, ու­րեմն՝ Էր­դո­ղա­նը պի­տի ջն­ջի Ա­թա­թուր­քի հետ­քե­րը, մեկն էլ 1934-ին Սուրբ Սո­ֆիան թան­գա­րան դարձ­նելն էր: ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի, ԵՄ-ի, Հու­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի, Վրաս­տա­նի, Հռո­մի պա­պի ար­ձա­գանք­նե­րը Էր­դո­ղա­նը ար­հա­մար­հում է՝ հա­մա­րե­լով մի­ջամ­տու­թյուն ներ­քին գոր­ծե­րին: Հա­յաս­տա­նի ԱԳ-ն ձայն հա­նեց ո­րո­շու­մը ըն­դու­նե­լուց ու Սուրբ Սո­ֆիա­յից ա­զան հն­չեց­նե­լուց հե­տո: Մինչ­դեռ նա­խօ­րոք պի­տի ար­ձա­գան­քեր, դա փաստ էր աշ­խար­հին հի­շեց­նե­լու, որ Թուր­քիա պե­տու­թյան պատ­մու­թյու­նը խար­սխ­ված է ու­րի­շի հայ­րե­նի­քը, կրո­նը, ար­ժեք­նե­րը, հարս­տու­թյունն ու պատ­մու­թյու­նը սե­փա­կա­նե­լու սակ­րալ հիմ­քե­րի վրա, ո­րոն­ցից մե­կի փլու­զու­մը քան­դե­լու է Թուր­քիան: ԱԳՆ մա­մու­լի խոս­նակ Ան­նա Նաղ­դա­լյա­նը հու­լի­սի 11-ին ար­ձա­նագ­րեց. «Մեզ խո­րա­պես մտա­հո­գել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի Հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան վայր հան­դի­սա­ցող Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճար-թան­գա­րա­նը մզ­կի­թի վե­րա­ծե­լու Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րո­շու­մը»:


ԱԳՆ խոս­նա­կը նշում է, որ ո­րո­շու­մը ստեղ­ծում է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան վայ­րի բնույ­թի և նպա­տա­կի էա­կան փո­փո­խու­թյան վտան­գա­վոր նա­խա­դեպ, անհ­րա­ժեշտ է դարձ­նում Թուր­քիա­յի տա­րած­քում նման կար­գա­վի­ճակ ու­նե­ցող պատ­մա­կան վայ­րե­րի պահ­պան­ման նպա­տա­կով մի­ջազ­գա­յին հան­րու­թյան և հատ­կա­պես ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի մշ­տա­դի­տար­կու­մը։ Ի­մա՝ ո­չինչ չի ա­սում, դի­վա­նա­գի­տու­թյան մեջ կարևոր է ոչ միայն հայ­տա­րա­րու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը, այլև պա­հը: Այս դեպ­քում՝ պա­հը կորց­րած ՀՀ ԱԳՆ-ի լռու­թյու­նը ա­վե­լի խո­սուն կլի­ներ, քան ան­բո­վան­դակ ու ան­հաս­ցե մե­սի­ջը, որ­տեղ չկա քրիս­տո­նեու­թյան պատ­մու­թյան մեջ հայ­կա­կան ժա­ռան­գու­թյան արժևո­րում: Որ ներ­կա Թուր­քիա­յի տա­րած­քում մեր ժա­ռան­գու­թյու­նը ոչն­չաց­վում է, ԱԳՆ-ում գի­տեն: Կա­րող էին հպան­ցիկ հի­շեց­նել, որ Տր­դատ ճար­տա­րա­պետն է վե­րա­կանգ­նել Սուրբ Սո­ֆիա­յի գմ­բե­թը՝ հույ­նե­րի խնդ­րան­քով, որ հիա­ցած էին Ա­նիում նրա կա­ռու­ցած տա­ճար­նե­րով ու բեր­դով: Կոս­տանդ­նու­պոլ­սի հա­յոց պատ­րիարք Սա­հակ Մա­շա­լյա­նի տե­սա­կե­տը, որ ե­թե դառ­նա մզ­կիթ, քրիս­տո­նյա­նե­րին ա­ղոթ­քի տեղ հատ­կաց­նեն, աբ­սուրդ է, ճիշտ կլի­ներ՝ տե­սա­կետ չհայտ­ներ, ե­թե լռեց Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին: Զար­մա­նա­լի չէ, որ պոլ­սա­հայ հա­մայն­քը չի կի­սում պատ­րիար­քի տե­սա­կե­տը՝ հա­մա­րե­լով, որ ցան­կա­ցել է Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճե­լին մա­տու­ցել: Այն Թուր­քիա­յին, որ եր­բեք չի ըն­դու­նել բնիկ հա­յե­րի ի­րենց հայ­րե­նի­քում ապ­րե­լու ի­րա­վուն­քը, ո­րով­հետև նրանք են ե­ղել երկ­րի ա­ղը:


…Հու­լի­սի 10-ը տա­րօ­րի­նակ օր էր՝ Երևա­նում Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում քն­նարկ­վեց Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը կար­դաց եր­կար ու­ղերձ, ո­րից հե­տո մնաց մեկ հարց՝ ո՞վ է գրել: Հայտ­նա­պես՝ ոչ ին­քը: Ապ­րիո­րի դա­տո­ղու­թյուն­նե­րի հետ՝ տեղ-տեղ կոնկ­րետ խն­դիր­ներ՝ նույն­պի­սի ապ­րիո­րի լու­ծում­նե­րով: Պատ­մա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րը ազ­գա­յին ինք­նու­թյան մա­սին թող­նենք հե­ղի­նա­կի խղ­ճին՝ ըն­դու­նեք, որ վար­չա­պե­տից ար­տա­ռոց է լսել. «Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը դառ­նում է կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն, կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյան ինս­տի­տուտ, երբ կա խն­դիր՝ ան­ցյա­լի ու ներ­կա­յի փոր­ձի հի­ման վրա ոչ միայն այ­սօր­վա ա­նե­լի­քը ձևա­կեր­պել, այլև ա­պա­գա­յին միտ­ված մեր ու­ղեր­ձը, ո­րը 1000 տա­րի հե­տո ապ­րող հա­յին պետք է կա­պի 1000 տա­րի ա­ռաջ ապ­րած հա­յի հետ: Թերևս հենց այս­պի­սին է ազ­գա­յին ինք­նու­թյան ու գի­տակ­ցու­թյան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը: Ազ­գա­յին ինք­նու­թյու­նը զար­գա­նում է սե­փա­կան պատ­մու­թյան բե­րած փոր­ձով, այդ փոր­ձի ի­մա­ցու­թյամբ, այս փոր­ձա­ռու­թյան ու կյան­քի ըն­թաց­քում ու­նե­ցած դրա­կան և բա­ցա­սա­կան տպա­վո­րու­թյուն­նե­րով, ա­պա­գա­յի ձգ­տում­նե­րով, որն օր­գա­նա­կան կա­պի մեջ է ան­ցյա­լի ու ներ­կա­յի հետ»: Ին­չու՞ է վար­չա­պե­տը խո­սում 2000 տար­վա մա­սին, երբ հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում մենք ապ­րել ենք 6-7000 տա­րի, ե­թե նրան հմա­յել է հենց 2000-ը ի­րար կա­պե­լը, հարց է ծա­գում՝ ի՞նչ է նշա­նա­կում «Այդ կա­պը կա­պանք չպի­տի լի­նի: Այն ոչ թե պի­տի հետ քա­շի, այլ ա­ռաջ մղի, խթա­նի, ոգևո­րի, այն չպի­տի դառ­նա մի ճն­շող ներ­կա­յու­թյուն, այլ յու­րա­քան­չյուր հա­յի հա­զա­րա­մյա ա­ռա­քե­լու­թյան մա­սը զգա­լու, այդ ա­ռա­քե­լու­թյան մա­սը դառ­նա­լու, այդ ա­ռա­քե­լու­թյան շր­ջա­նակն ընդ­լայ­նե­լու, բո­վան­դա­կու­թյու­նը հարս­տաց­նե­լու խթան պի­տի տա, վս­տա­հու­թյուն, ձգ­տում, ինքն ի­րեն ճա­նա­չե­լու և գի­տակ­ցե­լու հե­տաք­րք­րու­թյուն պի­տի պարգևի»: Նրա կա­ռա­վար­ման 2 տա­րուց հե­տո ու հատ­կա­պես հի­մա, երբ քն­նարկ­վում է հա­յե­րե­նի ու պատ­մու­թյան դա­սա­ժա­մերն ու­սում­նա­կան ծրագ­րե­րից կր­ճա­տե­լը, ե­կե­ղե­ցու դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մը, ան­հա­վա­տա­լի է վար­չա­պե­տից լսել. «Ազ­գա­յին ինք­նու­թյան ա­մե­նաա­ռանց­քա­յին բա­ղադ­րի­չը հենց կապն է ար­մատ­նե­րի հետ և ազ­գի պատ­մու­թյան ըն­թաց­քում ձևա­վոր­ված ժա­ռան­գու­թյան, ար­ժեք­նե­րի նկատ­մամբ սե­փա­կա­նա­տի­րա­կան զգա­ցու­մը, ին­չը պի­տի ու­ժե­ղաց­նի յու­րա­քան­չյուր ան­հա­տի հա­վատն ու վս­տա­հու­թյու­նը սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ, այս­պի­սով նաև՝ ազ­գի, ժո­ղովր­դի հա­վատն ու վս­տա­հու­թյու­նը սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ»: Կամ՝ նա­խա­րա­րը գոր­ծում է վար­չա­պե­տի դեմ, կամ՝ վար­չա­պե­տը տե­սա­կա­նի ու գործ­նա­կա­նի կա­պը չի ըն­դու­նում: Կամ՝ տեքս­տին ծա­նոթ չի ե­ղել: Թերևս՝ եր­րոր­դը, երբ թվարկ­վում են հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին 20 ար­ժեք­նե­րը և 7 նպա­տակ­նե­րը, չես կա­րող չհարց­նել՝ ին­չու՞ եք ոտ­նա­հա­րում ձեր հռ­չա­կա­ծը: Եվ այդ­պես՝ մինչև վերջ: Ցա­վոք: Հա­վա­տանք գո­նե մե­կի ի­րա­կա­նու­թյա­նը. «Ար­ցա­խի հար­ցի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի նպա­տա­կը պետք է լի­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման և անվ­տան­գու­թյան հա­մար մղ­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ար­դյունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը: Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի հա­մար­ված որևէ լու­ծում կա­րող է ըն­դու­նե­լի դիտ­վել միայն Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ժո­ղովր­դա­կան հա­վա­նու­թյան դեպ­քում»։ Հա­վա­տանք դա­րա­կազ­միկ փո­փո­խու­թյան պատ­ճա­ռով՝ Ադր­բե­ջա­նը չկա:


…Հու­լի­սի 10-ի տա­րօ­րի­նակ օ­րը լրաց­րեց ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ մեծ ա­սու­լի­սի խոս­տու­մով: ՈՒ նո­րից ծա­գում է նույն հար­ցը՝ ո՞վ է գրել տեքս­տը: Ընդ­հան­րա­պես՝ վեր­ջին շր­ջա­նի թրենդն է, որ քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում հատ­կա­պես աղմ­կում է ճշ­մար­տու­թյունն ու ի­րա­կա­նու­թյու­նը բազ­միցս բռ­նա­բա­րած ան­ձանց մի խայ­տաբ­ղետ կո­հոր­տա, որ ինքն ի­րեն ան­վա­նում է դա­րի լա­վա­գույն քա­ղա­քա­կան գոր­ծիչ և ներ­կա­յա­նում քա­ղա­քա­կան կու­սու­թյան սիմ­վոլ, մինչ­դեռ նրանց գոր­ծու­նեու­թյան հետևանքն է, որ իշ­խա­նու­թյունն այ­սօր ՔՊ-ն է: Դա չի վե­րա­բե­րում միայն ԲՀԿ-ին, ցա­վոք: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը օր­վա իշ­խա­նու­թյան շնոր­հիվ մեծ կա­պի­տալ կու­տա­կած բիզ­նես­մեն է, որ քա­ղա­քա­կա­նու­թյան օգ­նու­թյամբ փոր­ձում է պա­հել կա­պի­տա­լը, մինչ­դեռ հիա­նա­լի գոր­ծու­նեու­թյան դաշտ ու­նի՝ բիզ­նեսն ու բա­րե­րա­րու­թյու­նը, ոչ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ­տեղ ինքն ու իր կու­սակ­ցու­թյու­նը պար­բե­րա­բար հայ­տն­վում են «բամ­փո­ցի» տակ: Հու­լի­սի 11-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայ­րե­նի­քը» հայ­տա­րա­րու­թյուն ա­րե­ցին կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կին հա­կազ­դե­լու իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Ժա­մա­նա­կագ­րա­կան-քա­ղա­քա­կան մա­սը մի կողմ՝ ի՞նչ են ա­ռա­ջար­կում: «Ան­հա­պաղ դա­դա­րեց­նել սահ­մա­նադ­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի կազ­մա­լուծ­ման հա­կա­պե­տա­կան ըն­թաց­քը: Վերջ տալ ազ­գա­յին ար­ժեք­նե­րին, ինք­նու­թյա­նը և հան­րա­յին դի­մադ­րո­ղա­կա­նու­թյա­նը սպառ­նա­ցող օ­տա­րա­ծին օ­րա­կար­գե­րի սպա­սարկ­մա­նը միտ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Վե­րա­նա­յել և չե­ղար­կել հա­մա­վա­րա­կին հա­կազ­դե­լու պատր­վա­կով ոչ ի­րա­վա­չափ հար­կադ­րան­քի մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, այդ թվում՝ վար­չա­կան տու­գանք­նե­րը»: Այ­սինքն՝ նույն բա­նաձևը՝ «Դրեք դի­մակ, փր­կեք կյան­քեր»: Փաս­տա­ցի՝ ե­րե­քի հայ­տա­րա­րու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի տե­սա­կե­տից նույն­քան ան­բո­վան­դակ է, որ­քան կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ցա­վոք: Երբ իշ­խա­նու­թյու­նը և ընդ­դի­մու­թյու­նը հա­մար­ժեք չեն գնա­հա­տում պան­դե­միան, կամ փոր­ձում են օգ­տա­գոր­ծել ի­րենց խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար, մարդ­կանց կյան­քի շան­սե­րը նվա­զում են: Կա՞ կաս­կա­ծող, որ վա­րակ­ված­նե­րը պաշ­տո­նա­կան թվե­րով հաս­նե­լու են կես մի­լիո­նի, մա­հերն անց­նե­լու են 1000-ը: Իսկ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ա­սում է, որ գի­շե­րը հան­գիստ քնում է: Երևի ե­րա­զում էլ ԱՀԿ-ի նա­խա­գա­հին է տես­նում:


…Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել է Տա­վու­շի վրա՝ սա էլ կի­րա­կի-եր­կու­շաբ­թիի ի­րո­ղու­թյունն է: Զո­հեր տա­լով՝ հե­ռա­ցել է: «Կիրթ» Ա­լիևի երկ­րում ծանր վի­ճակ է՝ փոր­ձում է «փոք­րիկ» պա­տե­րազ­մով ու­շադ­րու­թյուն շե­ղել, և փո­խում է հար­վա­ծի ուղ­ղու­թյու­նը՝ այս ան­գամ խփում է մեզ, հա­ջո­ղու­թյան դեպ­քում հա­ջորդ հար­վա­ծը լի­նե­լու էր Ար­ցա­խում: Երբ ապ­րում ես վա­ռո­դի տա­կա­ռի վրա, ե՞րբ ես հաս­կա­նա­լու, որ պայ­թյու­նից ոչ ոք ողջ չի մնա: Պա­տե­րազ­մի շե­մին՝ դեռ ի­րար ենք ու­տում:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ երբ պա­կա­սում է երկ­րի ա­ղը, սկս­վում են ան­համ ժա­մա­նակ­ներ: Բո­լո­րը ձգ­տում են իշ­խա­նու­թյան, մեռ­նում են մար­դիկ, որ ապ­րե­լու էին ու ապ­րե­լու էին, ե­թե օր­վա իշ­խա­նու­թյունն ու ի­րենց իշ­խա­նու­թյան ար­ժա­նի հա­մա­րող­նե­րը մի կողմ դնեին քա­ղա­քա­կան խա­ղե­րը ու մտա­ծեին մարդ­կանց փր­կե­լու մա­սին՝ հի­մա քա­ղա­քա­կան տուրևա­ռու­թյան պա­հը չէ: Ողջ լե­րուք, ե­թե կա­րող եք:

Դիտվել է՝ 5709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ