ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էմանուել Մակրոն. Ամեն 8 րոպեն մեկ դուք մի կյանք եք փրկում, մնացեք տանը

Էմանուել Մակրոն. Ամեն 8 րոպեն մեկ դուք մի կյանք եք փրկում, մնացեք տանը
13.04.2020 | 11:27

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ դեռ հիվանդանոցում է Covid-19 ախտորոշումով, հայտարարել է, որ կյանքով պարտական է բրիտանական առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներին: Հինգշաբթի նրան վերակենդանացման բաժնից, որտեղ 3 օր անցկացրեց, տեղափոխեցին, բայց Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ Սենտ Թոմասում: Հիվանդանոցում հայտնվելուց հետո Ջոնսոնի առաջին հրապարակային հայտարարությունը ուղղված էր բժիշկներին ու շատ հակիրճ էր՝ «Ես անվերջ շնորհակալ եմ նրանց: Ես նրանց կյանքով եմ պարտական»: Շաբաթ օրը ՆԳ նախարար Պրիտի Պատելը կառավարության ամենօրյա ասուլիսում հայտարարեց, որ «վարչապետին պետք է տեղ ու ժամանակ, որ վերականգնի ուժերն ու հանգստանա»:

Վարչապետի գրասենյակը չի ցանկանում կանխատեսումներ անել, թե երբ Ջոնսոնը դուրս կգրվի հիվանդանոցից, կամ երբ կհայտնվի Դաունինգ սթրիթի իր աշխատասենյակ: Նրա անհապաղ վերադարձը պետք չէ սպասել: Հավանաբար՝ առաջիկա շաբաթներին վարչապետը կհանգստանա ու կվերականգնի ուժերը, նրա պարտականությունները կշարունակի կատարել ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
Շաբաթ օրը մեծ Բրիտանիայում 917 նոր մահ գրանցվեց: Մահաթիվն անցել է 9800-ը, 79,8 000 ախտորոշված կա: Փորձագետները նշում են, որ վերջին օրերին մահաթիվը մնում է մոտավոր նույն մակարդակին, բայց վաղ է համաճարակի պիկն անցնելու մասին մտածել: Մի խումբ պատգամավորներ՝ թե տորիներից, թե ընդդիմությունից, պահանջում են հրավիրել խորհրդարանի վիրտուալ նիստ: Նրանք առաջարկում են օգտագործել տեսակապն ու էլեկտրոնային քվեարկությունը՝ ապահովելու կառավարության հաշվետվողականությունը ճգնաժամի ժամանակ: Խորհրդարանը նիստ չի արել մարտի 25-ից՝ զգուշանալով, որ պատգամավորները կարող են վարակի տարածող դառնալ: Լեյբորիստներն առաջարկում են վիրտուալ նիստն անցկացնել ապրիլի 21-ին, որ կառավարությունը կարողանա պատասխանել պատգամավորների հարցերին, թե ինչեպես է պանդեմիայի դեմ պայքարում: Տորիների ներկայացուցիչները համաձայնել են վիրտուալ նիստ անել և հաղորդել են, որ տեխնոլոգիական լուծումներ են որոնում՝ ապահովելու խորհրդարանի նախագահի, բոլոր պատգամավորների և կառավարության անդամների «ներկայությունը»:
BBC


Հ.Գ. Կիրակի Բորիս Ջոնսոնը հեռացավ հիվանդանոցից: «Վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինումը կշարունակի Chequers-ում (վարչապետի ամառանոցը): Հետևելով իրեն բուժող մասնագետների խորհրդին՝ վարչապետն անմիջապես չի վերադառնա աշխատանքի: Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել Սենթ Թոմաս հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին իր հանդեպ ցուցաբերած հոգատարության համար: Նա մտքով բոլոր նրանց հետո, որոնց խոցել է հիվանդությունը»՝ հայտարարել է վարչապետի խոսնակը: RFI-ին հայտնում է, որ Լոնդոնի Արքայական քոլեջի տվյալներով՝ մարտի երկրորդ կեսին հայտարարված կարանտինը փրկել է 2500 մարդու մահից: «Ամեն 8 րոպեն մեկ դուք մի կյանք եք փրկում: Մնացեք տանը»՝ Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Առողջապահության նախարար Օլիվիե Վերանի կրկնած թիվը վերցված է 2020-ի մարտի 30-ին Լոնդոնի Արքայական քոլեջի հրապարած տվյալներից: Բրիտանացիներին հետաքրքրել է՝ բացի հիվանդանոցային բուժումից, ինչ մեթոդներ են արդյունավետ համաճարակի դեմ եվրոպական 11 երկրներում: Գլխավոր կանխարգելիչ միջոցներից է համարվել կարանտինը և 1-2 մետր սոցիալական տարածությունը պահելը: Բրիտանացիները հաշվել են, որ կարանտինի շնորհիվ՝ Եվրոպայում հաջողվել է փրկել 21-120000 մարդու կյանք: Ֆրանսիայում՝ 2500 մարդու (առավել ճշգրիտ՝ 1000-4800): Միջին թիվն է հիմք վերցվել՝ ցույց տալու, որ առանց կարանտինի Ֆրանսիաում մարտին Covid-19-ից ամեն 8 րոպեն մեկ կարող էր 1 մարդ մեռնել: Կամ մեկ օրում լետալ ելքերը 180-ով շատ կլինեին: Կարանտինը Ֆրանսիայում գործում է մարտի 12-ից, այսինքն՝ մահաթիվը 5000-ով ավելին կլիներ՝ առանց կարանտինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ