«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ապագա ճարտարապետների նվերը ուրախացրել և ոգևորել է ԴԱԱ հիվանդանոց-դպրոցի երեխաներին

Ապագա ճարտարապետների նվերը ուրախացրել և ոգևորել է ԴԱԱ հիվանդանոց-դպրոցի երեխաներին
11.07.2019 | 16:56

Ապագա ճարտարապետների նվերը ուրախացրել և ոգևորել է ԴԱԱ հիվանդանոց-դպրոցի երեխաներին: Նրանց անկեղծ խանդավառությունը ամենամեծ շնորհակալությունն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և Ստամբուլի ՄԵՖ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներին և ծրագրի կազմակերպիչների համար:


«Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ԴԱԱ հիվանդանոց-դպրոցի բակում բացվեց էկոլոգիապես մաքուր՝ փայտե խաղահրապարակ, կառուցված ՃՇՀԱՀ-ի և ՄԵՖ համալսարանի ուսանողների նախագծով և նրանց ներուժով:
Խաղահրապարակի բացումը իր շուրջն էր համախմբել ՀՀ ԱԳՆ, ԿԳՄՍՆ, նշանավոր ճարտարապետների, առողջապահության ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչներին: Միջոցառմանը իրենց շնորհակալական խոսքը ասացին Ստամբուլի ՄԵՖ համալսարանի դասախոսներ և միջոցառմանը ներկա այլ հյուրեր:
««Հրանտ Դինք» հիմնադրամի այս ծրագիրը քաղաքական չէ: Ինչպես գիտեք քաղաքական ծրագրերը հաճախ տարանջատող են, իսկ մշակույթային, կրթական ծրագրերը միավորող: Սրանով է հետաքրքիր այս ծրագիրը: Մենք հույս ունենք, որ այն կլինի շարունակական և կնպաստի երկու երկրների համալսարանների համագործակցությանը:»,- շնորհակալություն հայտնելով բոլոր կողմերին ծրագրի իրականացման համար խաղահրապարակի բացմանը ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը:


«Ամառային դպրոց» ծրագրով խաղահրապարակի նախագծման և կառուցման աշխատանքներին ներգրավված են եղել ՄԵՖ համալսարանի 10 ուսանող, 2 դասախոս: ՃՇՀԱՀ-ից՝ 10 ուսանող, 2 դասախոս, աշխատանքներին մասնակցել են 5 ասիստենտ:
Երեխաները նույնպես իրենց երախտիքի խոսքը հայտնեցին՝ փոքրիկ համերգային ծրագրով: Նրանց անկեղծ կատարումը հուզեց ներկաներին և առանձնակի շուք և տրամադրություն պարգևեց միջոցառմանը:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի անունից համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը իրականացված ծրագրի համար շնորհակալություն հայտնեց «Հրանտ Դինք» հիմնադրամին, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը և առանձնակի կարևորեց ուսանողների և նրանց հետ աշխատող դասախոսների աշխատանքը. «Ամռան այս շոգ օրերին ուսանողները այս փոքրիկ շինհրապարակում աշխատաում էին մեծ ոգևորությամբ, կյանքի կոչելով իրենց նախագիծը: Այս խաղահրապարակը կառուցված է սիրով:» Միևնույն ժամանակ պրոռեկտորը հիշեցրեց, որ ուսանողները այս նույն ծրագրով, նույն ոգևորությամբ անցած տարի ամռանը աշխատեցին Ստամբուլում:


«Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում 2018-ին ՃՇՀԱՀ-ի ուսանողները Ստամբուլում ՄԵՖ համալսարանի Ճարտարապետական ֆակուլտետի ուսանողների հետ միասին նախագծել և իրենց ջանքերով կառուցել են խաղահրապարկ Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի միգրանտ երեխաների համար՝ «Հրանտ Դինք» անունը կրող դպրոցի բակում:

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ