Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ղազախստանը՝ ԱՄՆ-ի նոր նպատակ

Ղազախստանը՝ ԱՄՆ-ի նոր նպատակ
06.07.2016 | 16:13

OSTKRAFT վերլուծական կենտրոնը գրել է, որ հուլիսի 1-ին լրահոսքում համարյա աննկատ, ինչպես հեռավոր կրակոցը գիշերվա մեջ, մնաց Ղազախստանից ստացված լուրը՝ հատուկ ծառայությունների գործողությունների հետևանքով Կարագանդայի շրջանում ձերբակալվել են վեց էքստրեմիստներ, որ ծրագրում էին գրոհել ռուսական զորամասը Բալխաշ քաղաքի մերձակայքում: Բալխաշում տեղակայված է հրթիռային հարձակումը նախազգուշացնող ռուսական համակարգի ռադիոտեխնիկական հանգույցը, որ նախատեսված է տիեզերական տարածքի մշտական հետախուզության, բալիստիկ հրթիռների և տիեզերական մարմինների բացահայտման և ուղեկցման համար, նրանց հետագծի պարամետրերի հաշվարկի և տեղեկատվության փոխանցման, այդ թվում՝ հրամանատարական կետերին: Այս դեպքը կարևոր տարր է ընդհանուր իրադարձությունների խճանկարում, որ տեղի են ունենում ոչ միայն Միջինասիական տարածաշրջանում, այլև գլոբալ համակարգերի աշխարհաքաղաքական դիմակայության մեջ: Մենք վկա ենք դառնում ամերիկյան հատուկ ծառայությունների մեծ գործողության վերջին փուլի իրականացման փորձին՝ «Անակոնդա» ծածկագրային անունով:
OSTKRAFT


Հ.Գ. Անակոնդան ուր կսողա, կա, թե չկա, թողնենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի հատուկ ծառայություններին, «գլոբալ համակարգերի աշխարհաքաղաքական դիմակայության» մեջ տարբեր «սողուններ» բնականաբար հասնելու են նաև Հայաստան՝ օդով, ցամաքով, ծով ունենայինք՝ սուզանավով: Այդպես է՝ ինչպես միրաժն անապատում, հատուկ ծառայություններն ամեն տեղ գտնում ու որսում են լրտեսներ, դավաճաններ ու գործակալներ, եթե չկան՝ իրենք են ստեղծում ու նորից որսում են: Դա նրանց աշխատանքն է: Պահանջարկված աշխատանքը: Անխախտ է սկզբունքը՝ որտեղ ինչ լինի, ԱՄՆ-ը դավեր է լարում Ռուսաստանի դեմ, իսկ ռուսները հաղթել, հաղթում ու հաղթելու են: Բոլոր «Անակոնդաներին» օդում, ցամաքում, օվկիանոսում: Ղազախստանն ի՞նչ կապ ունի: ԱՄՆ-ը որոշել է շարունակել գունավոր հեղափոխությունը և վերջ դնել Նուրսուլթան Նազարբաևի անընդմեջ իշխանությանը, հատկապես հիմա, երբ նա փորձեր է անում նախագահի պաշտոնը դարձնել ժառանգական՝ հանձնելով դստերը: Ալիևը տղային նախագահ կդարձնե՞ր, Նազարբաևը՝ ո՞չ: Լուկաշենկոն որոշել է պաշտոնավարել այնքան՝ մինչև տղան մեծանա, իսկ Նազարբաևի դուստրն արդեն մեծ է: Պուտինը տղա չունի, դուստրերին ու փեսաներին չի վստահում, ինքն է մնալու հավերժ նախագահ: Շրջապատ ունենք՝ աշխարհը չունի: ՈՒ մեղավորը, իհարկե, ԱՄՆ է, որ մարմնավորում է Արևմուտքը՝ հրեշ, որ ուզում է բոլորին կուլ տալ: Այսքանից հետո չես կարող անակոնդա չլինել, որ քեզ կուլ չտան: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Օ, մենք թույլ ենք ու փոքր՝ մեծ «օձամարտին» մասնակցելու համար, մենք առավելագույնը ի վիճակի ենք տարածք տրամադրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ