Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վլադիվոստոկից Լիսաբոն՝ Անգելա Մերկելի հայացքը Եվրոպային

Վլադիվոստոկից Լիսաբոն՝ Անգելա Մերկելի հայացքը Եվրոպային
15.06.2016 | 08:34

Իր կուսակցության համագումարում Անգելա Մերկելը հայտարարեց դրական վերաբերմունքի մասին Վլադիվոստոկից Լիսաբոն տնտեսական տարածքի գաղափարին՝ ճշգրիտ կրկնությունը արտահայտության, որ օգտագործել է Վլադիմիր Պուտինը Süddeutsche Zeitung-ում 2010-ին: Ինչո՞ւ են հիմա նրանց շահերը մերձենում՝ Atlantico ամսագիրը հարցրել է տնտեսագետ Միխայել Բրետին:


«Այդ համընկնումը հենվում է Ռուսաստանի տնտեսական շահերի կարճաժամկետ հաշվարկների վրա՝ Գերմանիան՝ արդյունաբերական չեմպիոն, փոխանակում է իր առաջավոր արտադրանքը ռուսական հումքի հետ»՝ կարծում է Բրետը: Ո՞րն է խնդիրը: Փորձագետը նշում է, որ Ռուսաստանը չափազանց մխրճված է տնտեսական մոդելի մեջ, որը կողմնորոշված է զուտ հանույթի վրա, որի վտանգները լավ հայտնի են 1970-ականներից: Եթե արտահանող երկրները չեն ամրացնում ներքին պահանջարկի վրա հիմնված արդյունաբերության զարգացման կամավոր աջակցության իրենց ջանքերը, տնտեսությունը դատապարտում են հումքի շուկաների անկանխատեսելիությանը և ընթացք չեն տալիս իրական դինամիկային:


Atlantico-ի հարցին, թե «արևելյան ռազմավարության» մեջ ի՞նչ տեղ ունի Թուրքիան, Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտի դասախոս Ֆլորան Պարմանտիեն պատասխանել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բացահայտորեն բարելավվել են՝ «թուրքական ու ռուսական վարչակարգերը մերձեցել են», «երկրները համաձայնագրեր են կնքել էներգետիկայի ու տնտեսության վերաբերյալ»: Սակայն վերջին ամիսներին 2000-ականներին սկսված մերձեցման միտումներին դիմակայում են խոր տարաձայնությունները «Իսլամական պետության» և մերձավորարևելկան քաղաքականության այլ հարցերում:


Հավասարության մյուս մասը վերաբերում է գերմանաթուրքական հարաբերություններին: Պարմանտիեն հիշեցնում է տարաձայնությունները, որ հարուցել էին Գերմանիա մտած բազմաթիվ գաստարբայտերները 1960-ականներին և օրերս հայերի ցեղասպանության ճանաչումը գերմանական խորհրդարանում: Հավանաբար, երեք տերությունների այս խաղում ներկա քաղաքական լարվածությունը կարող է խանգարել տնտեսական փոխկապվածությունների ստեղծմանը: Մենաբանելով ֆրանսիական դիրքորոշումը՝ Պարմանտիեն նկատել է, որ Ազգային ժողովը և Սենատը առաջադրել են եվրոպական պատժամիջոցները հանելու գաղափարը: Սակայն պատժամիջոցների հարցում Ֆրանսուա Օլանդը պահպանում է Անգելա Մերկելի դիրքորոշմանը նման դիրքորոշում՝ ոչ մի փոփոխություն, քանի դեռ կատարված չեն Մինսկի համաձայնությունները: «Գերմանիայի դիրքորոշումը դասեր է քաղել ուկրաինական ճգնաժամից և ենթադրում է առաջընթաց՝ առաջարկելով Ռուսաստանի հետ սահմանափակ գործակցության հեռանկարը՝ հաշվի առնելով իրավիճակն ՈՒկրաինայում: Դեռ պարզ չէ՝ կհաջողվի՞ հետևողականորեն իրականացնել այդ քաղաքականոթյունը եվրոպական մակարդակով»՝ կարծում է Պարմանտիեն:

Atlantico


Հ.Գ. Վլադիվոստոկից Լիսաբոն՝ գաղափարն առաջադրող Վլադիմիր Պուտինը 2010-ին նկատի ուներ Ռուսաստանի ասոցացումը Եվրամիությանը: Վեց տարի առաջ աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր՝ Ռուսաստանը դեռ ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների մեջ էր և հետխորհրդային տարածքը շարժվում էր դեպի Եվրոպա: Ընթացքը կոչվում էր՝ Վերադարձ Եվրոպա: Հետո ընթացքը խաթարվեց՝ բացի ամեն ինչից, Վլադիվոստոկից Լիսաբոն միասնական տնտեսական տարածքը չէր տեղավորվում Եվրամիության՝ ԱՄՆ-ի պատկերացումներում: 2012-ից իրավիճակը սկսեց փոխվել, իսկ 2013-ին արդեն Մաքսային միությունը, որ հետո պիտի դառնար Եվրասիական տնտեսական միություն, սպանեց Վանկուվերից Լիսաբոնը ու թողեց աղոտ հեռանկար՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի համագործակցության, որ ուզում է վերականգնել Անգելա Մերկելը, բայց նա ինքը կարող է այլևս չպաշտոնավարել առաջիկա ընտրությունների արդյունքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ժո­ղովր­դին ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Անգ­լիան և Թուր­քիան դա­վա­ճան­նե­րի ձեռ­քով «Այսր­կով­կաս­յան Դեյ­թոն» են պար­տադ­րել

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը
Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը