Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Կրետեի ուղղափառ Տիեզերաժողովը մնում է հարցականի տակ

Կրետեի ուղղափառ Տիեզերաժողովը մնում է հարցականի տակ
14.06.2016 | 14:53

Կաթոլիկ մամուլը շարունակում է ուշադիր հետևել ուղղափառ տիեզերաժողովի գումարման շրջադարձերին, որ ծրագրված է հունիսի 16-27-ին Կրետեում: Տիեզերաժողովը, գրում է L'Osservatore Romano-ն (Վատիկան), առավել անորոշ է դառնում: Մի քանի սրբազան սինոդներ կամ եպիսկոպոսների ժողովներ խնդրում են հետաձգել տիեզերաժողովը, որ հասցնեն լրացումներ անել փաստաթղթերում, որոնք ծրագրում են ընդունել:

Այդ և այլ պատճառներով որոշ ուղղափառ եկեղեցիներ արդեն հայտարարել են՝ Կրետե չեն գա, ինչը բացասաբար կանդրադառնա Տիեզերաժողովի կարգավիճակի վրա՝ որոշումները պահանջում են հրավիրված բոլոր եկեղեցիների միաձայն համաձայնություն: Այսօր, բացի Կոստանդնուպոլսի պատրիարքից իրենց մասնակցությունը հաստատել են Ալեքսանդրիայի, Երուսաղեմի, Ռումինիայի պատրիարքությունները, Կիպրոսի ու Ալբանիայի ավտոկեֆալ եկեղեցիները: Լիովին հավանական է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին, որ քանիցս ընդգծել է բոլոր եկեղեցիների միասնական որոշման անհրաժեշտությունը, կառաջարկի հետաձգում: Հունաստանի, Լեհաստանի, Չեխիայի ու Սլովակիայի եկեղեցիները դեռ չեն երաշխավորել իրենց մասնակցությունը: Ձևավորված բարդություններից երեք կարճ դիտարկումներ են բխում: ՈՒշադրություն է գրավում, որ անհամաձայնությունների հրապարակային հայտարարությունները չափազանց ուշ են հնչում:

Մոսկվայի պատրիարքությունը դրանց արտահայտման շարժիչ ուժը չէ՝ ինչպես կարծում են ոմանք: Ազդանշանը տվել է Բուլղարիան, նրան հետևեցին Անտիոքի ու Սերբիայի պատրիարքությունները, որ հայտնի չեն իրենց սկզբունքային թշնամանքով տիեզերաժողով գումարելու գաղափարին: Փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների հետ՝ մի քանի եկեղեցիներ (Անտիոքի և որոշ չափով՝ Սերբիայի) հույս ունեին, որ Տիեզերաժողովի ժամանակ կկարողանան կարգավորել իրենց տարաձայնություններն այլ եկեղեցիների հետ, հիմա դա հարցականի տակ է:


Vatican insider-ը (Թուրին, Իտալիա) ուշադրություն է հրավիրում Կոստանդնուպոլսի պատրիարքության հայտարարության վրա, որով փորձ է արվում հարթել առաջադրված դիտողությունները: Մի կողմից՝ Ֆանարը հայտարարում է, որ «եղբայրական ուղղափառ եկեղեցիների անսպասելի ու զարմանալի դիրքորոշումների արտահայտությունից հետո հաստատում է, որ ոչ մի ինստիտուցիոնալ կառույց չի կարող վերանայել արդեն սկսված գործընթացը», մյուս կողմից՝ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը խոստանում է ուսումնասիրել հարցը, որ նախկինում համաձայնեցված տեքստերում հնարավոր լինեն լրացումները, ուղղումներն ու փոփոխությունները, բայց հենց «Տիեզերաժողովի աշխատանքի ընթացքում»: Սկսելով աշխատանքը՝ Տիեզերաժողովը կարող էր հաստատել, որ Քրիստոսի հետ միասնությունը մեխանիկական չէ, այլ ծաղկում է իբրև Սուրբ հոգու պարգև, եթե գնան տիեզերաժողովի տեքստերի ու հայտարարությունների սրբագրման ճանապարհով՝ դիմելով փոխզիջումների, որպեսզի հանվեն այն եկեղեցիների տագնապները, որոնք առարկություններ ունեն:


Եկեղեցիները, որ հետ են կանչել Տիեզերաժողովին իրենց մասնակցության քանիցս հաստատված խոստումները, սպառնալիքի տակ են դնում ուղղափառ միասնությունը՝ հայտարարում է արքեպիսկոպոս Քրիզոստոմը II՝ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու ղեկավարը: KATHPRESS-ը (Վիեննա, Ավստրիա) փոխանցում է, որ միտրոպոլիտը պատասխանատու է համարում նրանց, «ովքեր նպաստում են չկանխամտածված տրոհումին». KATHPRESS-ը վերլուծում է Կրետե մեկնելուց հրաժարված Սերբիայի ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը և հիշեցնում, որ գարնանը Սերբիայի, Բոսնիայի, Հերցեգովինայի, Չեռնոգորիայի ու Խորվաթիայի եպիսկոպոսների ժողովի արդյունքներով՝ Ռումինիայի պատրիարքությանը մեղադրանք ներկայացվեց սերբական ուղղափառության ներքին գործերին միջամտելու համար: Ի վերջո, Տիեզերաժողովի կայացումը գլխավորապես կախված է Մոսկվայի ու Կոստանդնուպոլսի պատրիարքների արձագանքից:

Եթե Ռուս ուղղափառ եկեղեցին չմասնակցի, Տիեզերաժողովը կձախողվի, եթե անգամ պաշտոնապես չհետաձգվի: Իսկ դա հարված է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի՝ ուղղափառ տիեզերաժողովի գլխավոր նախաձեռնողի, վարկանիշին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ռուս ուղղափառ եկեղեցին զիջումների չի գնա և չի մասնակցի Կրետեի տիեզերաժողովին: Կիրիլն ու Բարդուղիմեոսը համաձայնության չեկան և ուղղափառ աշխարհը կարող է բաժանվել երկու մասի: Եթե Կրետեի տիեզերաժողովը կայանա, կամ՝ չկայանա: Իրականում դա ոչ մի կապ չունի ոչ եկեղեցիների, ոչ ուղղափառության հետ, դա զուտ քաղաքական պայքար է՝ ուղղափառ աշխարհում առաջինը լինելու՝ Բարդուղիմեոսը փորձում է պահել դիրքերը, Կիրիլը փորձում է առաջինը դառնալ: Մնաց երկու օր:

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ